Հոդված 1.
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի (29-ը հունիսի 2001 թվականի, ՀՕ-195) 1-ին հոդվածով հաստատված ցանկի առաջին տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
| 0105 | Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ եւ լորեր |
Հոդված 2.
Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը լրացնել նոր տողերով հետեւյալ բովանդակությամբ`
| 0101 10 | Տոհմային կենդանի ձիեր |
| 0102 10 | Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ |
| 0103 10 000 | Տոհմային կենդանի խոզեր |
| 0104 10 100 | Տոհմային կենդանի ոչխարներ |
| 0104 20 100 | Տոհմային կենդանի այծեր |
| 0106 19 100 | Տոհմային կենդանի ճագարներ |
| 0301 10 100 | Կենդանի ձկներ |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: