Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-238-18.03.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքի (29-ը հունիսի 2001 թվականի, ՀՕ-195) 1-ին հոդվածով հաստատված ցանկի առաջին տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
0105 Տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ եւ լորեր

 Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածով հաստատված ցանկը լրացնել նոր տողերով հետեւյալ բովանդակությամբ`
 
0101 10 Տոհմային կենդանի ձիեր
0102 10 Տոհմային կենդանի խոշոր եղջերավոր անասուններ
0103 10 000 Տոհմային կենդանի խոզեր
0104 10 100 Տոհմային կենդանի ոչխարներ
0104 20 100 Տոհմային կենդանի այծեր
0106 19 100 Տոհմային կենդանի ճագարներ
0301 10 100 Կենդանի ձկներ

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արդյունքի 42% -ը կազմում է անասնաբուծական արտադրանքը: Եթե նկատի ունենանք մեր երկրի սահմանափակ հողատարածքները, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համեմատաբար բարձր ցուցանիշները եւ բարձր ռիսկայնությունը, ապա անասնաբուծությունը, շնորհիվ ցածր ռիսկայնության եւ առկա պաշարների լիարժեք օգտագործման, կարող է դառնալ որոշիչ լծակ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների ավելացման գործում: Եթե դրան ավելացնենք նաեւ գյուղատնտեսական կենդանիների մթերատվության դեռեւս ցածր մակարդակը եւ այն ավելացնելու հնարավորությունները, ապա անասնաբուծությունն ունի կայուն եւ իրական ներուժ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի մակարդակը բարձրացնելու  գործընթացում:

Մեր երկրում գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման ամենաարդյունավետ եւ շահավետ ուղին հանդիսանում է արտերկրից լավագույն բարձր մթերատու դասական ցեղերի տոհմային կենդանիների ներկրումը եւ հանրապետությունում դրանց մաքրացեղ բուծումն ու տեղական ցեղերի հետ տրամախաչումը: Քանի որ տոհմային սելեկցիոն աշխատանքներում տոհմային կենդանիներն օգտագործվում են բացառապես վերարտադրության նպատակով, ուստի դրա արդյունքում ստացվող բարձր մթերատու եւ տոհմային հատկանիշներով օժտված սերունդը կօգտագործվի նախիրները եւ հոտերը համալրելու համար:

Մինչեւ 2004 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող կենդանիների համար ավելացված արժեքի հարկ չի գանձվել, սակայն հետագայում, անհասկանալի պատճառներով  փոփոխություն է կատարվել »Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում« Հայաստանի Հանրապետության օրենքում եւ արդյունքում ցանկում ընդգրկվել են միայն ներմուծվող կենդանի թռչունները:

Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության գյուղտնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 336-Ա որոշման կիրարկմամբ, ինչի շրջանակներում նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, մինչեւ 2015 թվականը ներառյալ, արտերկրից ներկրել համաշխարհային լավագույն բարձր մթերատու դասական ցեղերի տոհմային երինջներ:

Կատարվող փոփոխությունը պետք է տարածվի բացառապես ներմուծվող այն տոհմային կենդանիների վրա, որոնց տոհմային ծագումն ամրագրված է դրանց ուղեկցող անհատական տոհմային քարտերով («տոհմային կենդանի» հասկացությունը    սահմանված է «Անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով): Արտոնությունը չի տարածվի այն  կենդանիների վրա, որոնք տոհմային չեն (չունեն ուղեկցող անհատական տոհմային քարտեր) եւ օգտագործվելու են սպանդի համար կամ այլ նպատակներով:

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացնելը սահմանվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի »Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1440-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետով:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2008 թվականի հունվարի 10-ի  N 07-ՍԱ-06-32 գրությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի  նախարարություն ներկայացված ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվել էր միայն «Ձկների համար պատրաստի կերեր» տողը եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առարկությունը վերաբերում էր միայն նշված տողին: Առարկությունը ընդունվել է, սակայն նախարարությունը փոփոխություն առաջարկվող օրենքի նախագծի կառուցվածքը հաշվի առնելով գտել է  նպատակահարմար  նախագծի 2-րդ հոդվածով յուրաքանչյուր անվանում ապրանքի համար  նախատեսել առանձին տող: