Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
| «32. Իրավաբանական անձանց պետական միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող եւ ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենների տրամադրման համար |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի սեպտեմբերի 1-ից: