Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածում`
1) 3-րդ կետի իններորդ եւ տասներորդ պարբերությունների «պարտադիր uոցիալական ապահովագրության» բառերը փո՟խա՟րի՟նել «պետական բյուջե վճարվող պարտադիր» բառերով.
2) 4-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «Հայաuտանի Հանրապետության uոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: