Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության եւ 6-րդ հոդվածի 8-րդ մասի յոթերորդ պարբերության 2-րդ մասի «ա» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով, իսկ օրենքի նախաբանը «սոցիալական վճարներ» բառերից առաջ լրացնել «նաեւ» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 4-րդ մասի երկրորդ պարբերության, 6-րդ մասի չորրորդ պարբերության եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Uոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենuաթոշակային uոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից