Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1424-03.10.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-197 օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրի, նախաբանի, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության եւ 6-րդ հոդվածի 8-րդ մասի 7-րդ պարբերության 2-րդ կետի «ա» ենթակետի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 3-րդ հոդվածի 6-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 4-րդ մասի 2-րդ պարբերության, 6-րդ մասի 4-րդ պարբերության եւ 8-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Uոցիալական վճարները ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի «առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին կենuաթոշակային uոցիալական ապահովագրություն իրականացնող» բառերը փոխարինել «հարկային կամ այլ պարտադիր վճարների պարտավորությունների դիմաց կամ վերադարձվում են վճարողին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5.  ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 6.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: