Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-144-03.10.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «20000 դրամ» բառերը փոխարինել «25000 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա) 2-րդ պարբերության «116 դրամ» բառերը փոխարինել «145 դրամ» բառերով,

բ) 3-րդ պարբերության «126 դրամ» բառերը փոխարինել «158 դրամ» բառերով,

գ) 4-րդ պարբերության «194 դրամ» բառերը փոխարինել «243 դրամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը մշակվել է համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 738-Ն որոշման, ըստ որի նախատեսված է 2008 թվականին նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 25000 դրամ:

Նվազագույն աշխատավարձի չափի փոփոխությունը միջոցառում է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ԱՄԿ) N 131 կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի ներդրմանը: