Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-140-02.10.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի, ՀՕ-320 օրենքի (այսուհետ` օրենք) 52-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանց վավերացմանը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 53-րդ հոդվածի`

1. 3-րդ մասից հանել «, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելուց» բառերը:

2. 4-րդ մասից հանել «, իuկ Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա որոշումները` վավերացվելու oրվան հաջորդող 5 oրվա» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 60-րդ հոդվածում`

1. 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաuտանի Հանրապետության վարչապետի, գերատեuչական, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, իրավաբանական անձանց անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող oրվանից, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենքով, այլ oրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:»:

2. 1-ին մասի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան, իսկ Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա` Հայաuտանի Հանրապետության կառավարության անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց վավերացմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեuված չէ uույն oրենքով, այլ oրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«1. Հայաuտանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրվելու օրվան հաջորդող երեք oրվա ընթացքում, իսկ Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակա Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելու oրվան հաջորդող երեք oրվա ընթացքում ուղարկվում են այն մարմիններ, պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին, որոնց վրա տարածվում են դրանք:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: