Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակում «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
| «16. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ | |||||||||
| 1. | Կանոնավոր օդային հաղորդակցություն | ||||||||
| Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում | |||||||||
| Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեություն | |||||||||
| Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպում | |||||||||
| Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպում |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: