Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 հուլիսի 1-ին քրեական դատավարության օրենսգրքի հոդված 16-ի 2-ի մասը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 4-րդ կետով.
«4) դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին տեղեկատվության աղբյուրի բացահայտումը պարտադրելու դեպքում:»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: