Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն) 9-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`
«5) հարկային մարմիններին` իրենց իրավասության շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացվող հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: