Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0311-19.07.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի, 1999 թվականի, ՀO-297), (այսուհետեւ օրենք) 28-րդ հոդվածի 9-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «uույն հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերության եւ» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առաջադրման նպատակն է բարձրագույն կրթության բնագավառի օրենսդրության համապատասխանեցումը ՀՀ բարեփոխված սահմանադրության 39-րդ հոդվածի դրույթներին, ինչպես նաեւ օրենքի գործողության ընթացքում նկատված վրիպակներն ու թերությունների շտկումը։

Գործող կարգի համաձայն, ուսումնական տարվա արդյունքներով վճարովի համակարգից բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալակապես անապահով ուսանողները փոխադրվում են անվճար ուսուցման համակարգ։ Սակայն առանց տարեկետման իրավունքի սովորողների վրա այդ կարգը չի տարածվում։ Փոփոխությունը առաջարկում է ստեղծել հավասար պայմաններ վճարովի եւ առանց տարեկետման իրավունք ունեցող ուսանողների համար։

Օրենսդրական նախաձեռնությունը հստակեցնումէ նաեւ անձի կրթության իրավունքը վերականգնելու եւ ուսումնական հաստատությունների հետ ունեցած հարաբերությունները։

Ճշգրտվել են նաեւ մի շարք ձեւակերպումներ, որոնք առավել ստույգ եւ ընկալելի են դարձնում տվյալ օրենքների դրույթները։