Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 143-րդ հոդվածի 1-ին կետում`
ա)«(ամիս, եռամսյակ եւ այլն)» բառերը փոխարինել «(առավելագույնը` յուրաքանչյուր իրար հաջորդող 4 ամիս)» բառերով.
բ) 1-ին կետից հանել «Գումարային հաշվարկվող ժամանակահատվածի տեւողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ խմբագրությամբ.
«Չընդհատվող ռեժիմով արտադրություններում գիշերային է համարվում այն աշխատանքը, որի աշխատանքային ժամերը համընկնում են գիշերային ժամանակին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի «սահմանվում է հավելում» բառերը փոխարինել «վճարվում է» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: