Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հայաստանի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովն ընտրել 7 պատգամավորից:
2. Հայաստանի Հանրապետությանչորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովը ձեւավորել Հայաստանի հանրապետական կուսակցության երկու, մնացած պատգամավորական խմբակցությունների եւ պատգամավորական խմբակցություններում չընդգրկված պատգամավորների մեկական ներկայացուցիչներից:
ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՂ`
 
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
 
7 հունիսի 2007 թվականի, 
քաղ. Երեւան
Լ-001-4