Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10552-05.01.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության (2003թ. ապրիլի   18-ի)  Քրեական օրենսգիրքը լրացնել նոր 3141 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ

«Հոդված 3141 . Այլ պետության քաղաքացիություն եւս ընդունման կամ ստանալու դեպքում  օրենքով սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը՝

Այլ պետության քաղաքացիություն եւս ընդունման կամ ստանալու դեպքում  օրենքով սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելուն, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:»: