Armenian ARMSCII Armenian
Կ-1029-28.11.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46-Ն)17-րդ հոդվածի հինգերորդ մասը «ազատվում է» բառերից հետո լրացնել «գույքահարկից, հողի հարկից,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Հոդված 3. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: