Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9931-03.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18-ը ապրիլի 2003թվականի) 132-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի կամ երկրորդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով կամ երրորդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով կամ չորորդ մասի 1-ին կետով նախատեսված արարքը առաջին անգամ կատարած անձը, որը կամովին ազատել է տուժողին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը եւ դրա մյուս մասնակիցներին մերկացնելուն, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում բացակայում է այլ հանցակազմ:

Հոդված 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

Մարդկանց առեւտրի զոհ հանդիսացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325 եւ 329 հոդվածներով նախատեսված արարքներն իր կարգավիճակի կապակցությամբ կատարելու դեպքում:

Հոդված 3.

1).Օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի սանկցիան «երեքից վեց տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

2).132-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան «յոթից տասը տարի ժամկետով» բառերից հռտո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

3).132-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիայում «յոթից տասը» բառերը փոխարինել «ոուսից տասներկու» բառերով եւ «տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

4).132-րդ հոդվածի չորորդ մասի սանկցիան «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 4.

1).Օրենսգրքի 1321 հոդվածի առաջին մասի սանկցիան «հինգից տասը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա բառերով:

2).1321 հոդվածի երկրորդ մասի սանկցիան «յոթից տասներկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

3).1321 հոդվածի երրորդ մասի սանկցիան «տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 5.

1).Օրենսգրքի 261-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան «երեքից վեց տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

2).Օրենսգրքի 261-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան «երեքից յոթ տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով:

Հոդված 6.

1).Օրենսգրքի 262-րդ հոդվածի երկրորդ մասի սանկցիան «երկուսից վեց տարի ժամկետով» բառերոց հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերով

2).Օրենսգրքի 262-րդ հոդվածի երրորդ մասի սանկցիան «երեքից տասը տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառորով: