Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-990-31.10.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ   ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը կարգավորում է օրգանական գյուղատնտեսական մթերքի եւ հումքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման, իրացման, ինչպես նաեւ վայրի բույսերի մթերման հետ կապված հարաբերությունները, սահմանում է օրգանական գյուղատնտեսության վարման իրավական հիմքերը, սկզբունքները, արտադրանքի շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները, պետական աջակցության ուղղությունները:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Օրգանական գյուղատնտեսության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

օրգանական գյուղատնտեսություն՝ գյուղատնտեսական գործունեության յուրահա՟տուկ տեսակ, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին եւ իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ու ստանդարտացման նորմա՟տիվ փաստաթղթերի պահանջնե՟րին համապատասխան.

օրգանական գյուղատնտեսական արտադրանք՝ օրգանական գյուղատնտեսության վարման արդյունքում արտադրված կամ վերամշակված կենդանական ու բուսական ծագման մթերք եւ հումք, ինչպես նաեւ վայրի բույսեր, որոնց շրջանառության փուլերում ապահովվում են տեխնիկական կանոնակարգերով եւ ազգային ստանդարտներով սահմանված պահանջները.

օրգանական գյուղատնտեսական սննդամթերք՝ մարդկանց կողմից որպես սնունդ օգտագործվող օրգանական գյուղատնտեսական արտադրանք.

օրգանական գյուղատնտեսության միավոր՝ արտադրական տարածք, որի վրա իրականացվում է օրգանական գյուղատնտեսական արտադրություն.

արտադրանքի շրջանառություն՝ արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման եւ իրացման փուլեր, ինչպես նաեւ արտադրու՟թյու՟նից մինչեւ վերջնական սպառումը ապրանքային շարժի միջանկյալ գործառնություններ (տեսակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, մակնշում, պիտակավորում, առաքում, գովազդում, մատակարարում, օգտահանում եւ այլն).

անցումային շրջան՝ ժամանակա՟հատ՟ված, որի ընթացքում սովորական (ավան՟դական) գյուղատնտե՟սա՟կան արտադրությունից անցում է կատարվում օրգանական գյուղատնտեսության լիարժեք վարման.

անցումային շրջանի օրգանական արտադրանքի սերտիֆիկատ՝ անցումային շրջանում օրգանական գյուղատնտեսության միավորից ստացված արտադրանքին տրվող սերտիֆիկատ.

բուֆերային գոտի՝  օրգանական գյուղատնտեսական միավորի եւ սովորական (ավանդական) գյուղատնտեսական արտադրության վարման տարածքի միջեւ թողնվող գոտի.

կենդանի վերափոխված օրգանիզմ՝ ցանկացած կենդանի օրգանիզմ, որը պարունակում է ժամանակակից կենսատեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ ստացված գենետիկական նյութի նոր համակցություն.

կենդանի օրգանիզմ՝ ցանկացած կենսաբանական գոյացություն, որն ունի գենետիկ նյութի փոխանցման կամ վերարտադրման (ռեպլիկացիայի) ունակություն.

ագրոէկոհամակարգ՝ էկոլոգիական համակարգ, որտեղ իրականացվում է գյուղա՟տնտեսական գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքներն են՝

1) բույսերի տեսակների եւ սորտերի ընտրասերման, տոհմային անասնաբուծության բարելավման, ինչպես նաեւ մարդկանց գործունեությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցման արդյունքում՝ կենսաբազմազանության պահպանման համար նպաստավոր միջա՟վայ՟րի ձեւավորումը.

2) բնական ճանապարհով (ցանքաշրջանառության կիրառում, օրգանական պարարտացում, հողատարման դեմ պայքարում անտառաշերտերի ստեղծում եւ այլն) հողի ֆիզի՟կա՟կան եւ քիմիական կազմի բարելավումը, բերրիության պահպանումը.

3) գյուղատնտեսական մթերքի վերամշակման այնպիսի եղանակների եւ տեխ՟նո՟լո՟գիաների ընտրություն, որոնք կապահովեն դրանց կենսաբանական արժեքի առավելագույն պահպանումը.

4) շրջակա միջավայրի աղտոտման բացառումը` սինթեզված քիմիական նյութերի օգտագործման դադարեցումը, գյուղատնտեսական գործու՟նեու՟թյան ընթացքում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կիրառումը.

5) բուսաբուծության եւ անասնապահության ոլորտների ներդաշնակեցումը.

6) հորմոնների, հորմոնալ պատրաստուկների, ինչպես նաեւ կենդանի վերափոխված օրգանիզմների, գենային ինժեներիայի ու ժամանակակից այլ կենսատեխնոլոգիաների եւ իոնային ճառագայթման մեթոդների կիրառման բացառումը:

ԳԼՈՒԽ  2

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 5.  ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրա՟պետու՟թյան կառավարությունը՝

1) իրականացնում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների գործու՟նեության համակարգումը.

2) ապահովում է պետական միասնական քաղաքականության մշակումը եւ իրա՟կանա՟ցումը.

3)  ընդունում է բնագավառը կարգավորող իրավական ակտեր.

4)  ընդունում է պետական նպատակային ծրագրեր եւ ապահովում դրանց կա՟տարումը.

5) սահմանում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյանի, հաշվառման եւ օրացուցային գրանցումների վարման կարգը.

6) սահմանում է օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի եւ սահմա՟նափակ թույլա՟տրելի նյութերի, այդ թվում պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարե՟լավման եւ բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկն ու կիրառման կարգը.

7) սահմանում է պարենային հումքի վերամշակման գործընթացում օգտագործվող հավելումների եւ բաղադ՟րամասերի անվանացանկն ու կիրառման կարգը.

8) սահմանում է օրգանական գյուղատնտեսության կազմակերպման, բույսերի եւ բուսական ծագման մթերքի, գյուղատնտեսական կենդանիների եւ անասնապահական ծագման մթերքի (ներառյալ մեղվաբուծական մթերքը) արտադրության, օրգանական եղանակով վե՟րամշակ՟ման, փաթեթավորման, պա՟հպանման, փոխադրման եւ իրացման կարգը.

9) սահմանում է անցումային շրջանի կրճատ՟ման կամ երկարաձգման կարգը եւ տեւողությունը.

10) սահմանում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի ներմուծման կարգը.

11) իրականացնում է սույն օրենքով եւ այլ օրենքներով վերապահված լիազորու՟թյուններ:

ՀՈԴՎԱԾ 6. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին)՝

1) մշակում եւ իրականացնում է պետական միասնական քաղա՟քա՟կա՟նություն.

2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղա՟տնտե՟սական մթերքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման եւ իրացման կանոնները, ինչպես նաեւ բնագա՟վա՟ռը կանո՟նա՟կարգող այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

3) վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտ՟նե՟րի գրանցամատյանը.

4) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտա՟դրությունից մինչեւ վերջնա՟կան սպառումը ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.

5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ եւ այլ նորմատիվ ակտեր.

6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, փորձի փոխանակմանը, գիտական նվաճումների ներդրմանը.

7) իրականացնում է սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենս՟դրու՟թյամբ վերապահված այլ իրավասություններ:

ՀՈԴՎԱԾ 7. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ՀԱՄԱՊԱ ՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ (ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄԸ)

1. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատաս՟խա՟նու՟թյան հավաստ՟ման (սերտիֆիկաց՟ման) մարմինը (այսուհետ՝ սերտիֆիկացման մար՟՟մին)՝ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապա՟տաս՟խանության հա՟վաս՟՟՟տու՟մը իրականաց՟նում է «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սեր՟՟տի՟ֆի՟կա՟տի տրման միջոցով, որի գործողության առավելագույն ժամկետը երեք տարի է:

2. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատաս՟խանության հավաստ՟ման աշխատանքներն իրականացվում են «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

ԳԼՈՒԽ  3

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ, ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրությունը հիմնվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների վրա:

2. Օրգանական գյուղատնտեսության մեթոդները բուսական ծագման գյուղատնտեսական մթերքի արտադրության եւ վերամշակման, ինչպես նաեւ վայրի բույսերի մթերման բնագավառներում պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝

1) պահպանել եւ բարձրացնել հողի բերրիությունը եւ կենսաբանական ակտիվությունը օպտիմալ (նպաստավոր) ցանքաշրջանառության կիրառման, օրգանական պարար՟տացման եւ այլ բնական եղանակներով: Պարարտացման նպատակով օգտա՟գործվող գոմաղբը ձեռք բերել միայն օրգանական գյուղատնտեսության միավորներից.

2) օգտագործել օրգանական գյուղատնտեսության մեջ միայն թույլատրելի եւ սահմա՟նափակ թույլատրելի նյութեր, այդ թվում` պարարտանյու՟թե՟՟ր, հողի կառուցվածքի բարելավման եւ բերրիության բարձրացման, բույսերի պաշտպանության միջոց՟նե՟՟ր, ախտահանող նյութեր, վերամշակման գործընթացում օգտագործվող հավելումներ եւ բաղադրամասեր:

3) մոլախոտերի, վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարը իրակա՟նացնել՝

ա) հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ կայուն սորտերի ընտրու՟թյամբ, ինչպես նաեւ նպաստավոր ցանքաշրջանառության կիրառմամբ,

բ) օրգանական եւ սովորական գյուղատնտեսության միավորների միջեւ բուֆերային գոտիների ձեւավորմամբ,

գ) վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եւ մեխանիկական միջոցների կիրառմամբ,

4) օրգանական բուսաբուծական արտադրությունում օգտագործել միա՟մյա կամ երկամյա բույսերի դեպքում առնվազն մեկ սերնդի օրգանական արտադրու՟թյան մեթոդով ստացված սերմանյութ, իսկ բազմամյա տնկարկների եւ մշակաբույսերի համար՝ առնվազն երկու վեգետացիայի ժամանակահատվածի օրգանական արտա՟դրության արդյունքում ստացված տնկա՟նյութ (սերմանյութ).

5) վայրի դեղաբույսերի եւ ուտելի բույսերի հավաքը եւ մթերումը կարող է հավաստվել որպես օրգանական, եթե բավարարում են հետեւյալ հիմնական պա՟հանջները՝

ա) դրանք հավաքվել (մթերվել) են հստակ սահմանազատված տարածքներից, որոնք գտնվել են պետական վերահսկողություն եւ սերտիֆիկացման մարմինների հսկողության ներքո,

բ) այդ տարածքների վրա բույսերի բերքահավաքին (մթերմանը) նախորդող 3 տարիների ընթաց՟քում չեն օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք արգելված են օրգանական գյուղատնտե՟սության վարման բնագավառում,

գ) բույսերի բերքահավաքը չի խաթարում տվյալ տարածքի կենսա՟բազմա՟զանությունը եւ ագրոէկոհամակարգերը,

դ) բույսերի բերքահավաքի կազմակերպումն իրականացվում է այդ բնագավառը կանո՟նա՟կարգող իրավական ակտերի պահանջներին համապատասխան եւ սերտի՟ֆիկացման մարմնի հսկողության ներքո:

3. Օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդները գյուղատնտե՟սա՟՟կան կեն՟դա՟նի՟նե՟րի բուծման, կենդանական ծագման մթերքների արտադրության եւ վերամշակման բնագա՟վառներում պետք է համապասխանեն հետեւյալ պահանջներին՝

1) oրգանական անասնապահության գործունեությունը, որպես կանոն, պետք է հանդիսանա օրգանական գյուղատնտեսության միավորի անբաժանելի մասը եւ կապված լինի օրգանական բուսաբուծություն իրականացնող միավորի հետ.

2) բուսակեր կենդանիների համար պետք է ստեղծվեն ազատ արածեցման անհրաժեշտ պայ՟ման՟ներ:

Լիազորված մարմինը սահմանում է արոտավայրերում ազատ արածեցման սահմանափակումներ, եթե դա պայմանավորված է կենդանիների ֆիզիոլոգիական վիճակով, կլի՟մա՟յա՟կան խիստ անբարենպաստ պայմաններով կամ մսուրային պահվածքը լիարժեք ապա՟հովում է տվյալ ցեղի գյուղատնտեսական կենդանիների անհրաժեշտ բարեկեցու՟թյու՟նը, ինչպես նաեւ կենդանիների հիվանդությունների տարածման, կան՟խարգելման, բռնկումների տեղայնացման ու վերացման, հիվանդությունների կենդա՟նիներից մարդկանց փոխանցման սպառնալիքի չեզոքացման նկատառումներով.

3) գյուղատնտեսական կենդանի՟նե՟րի բուծ՟ման բնա՟գա՟վառում օրգանական գյու՟ղատնտե՟սությունը պետք է նպատակաուղղվի սերտիֆիկացված արոտավայրերում կենդանիների արա՟ծեց՟մանը, հնարավոր ստրեսների նվազագույնի հասցնելուն, հիվանդու՟թյուն՟նե՟րի կան՟խար՟՟գելմանը, քիմիական բուժական միջոցների (ներառյալ՝ հակաբիոտիկ՟նե՟րը) օգտագործման բացառմանը, կենդանական ծագման հումքով, չվերամշակված ու վե՟րամշակ՟ված մթերքով կե՟րակրման աստի՟ճանական կրճատմանը: Կենդանիների հիվանդությունների կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման եւ վերացման, ինչպես նաեւ հիվանդությունների կեն՟դանիներից մարդուն փոխանցման վտանգի եւ տնտեսական կորուստների նվազեցման առումով արգելված բուժանյութերի օգտագործման անխուսափելիության դեպքերում կիրառվում են անասունների մեկուսացման եւ անցումային շրջանի տեւողության հատուկ պայմանները.

4) կենդանիների ցեղի ընտրությունը պետք է կատարվի հաշվի առնելով դրանց հարմարվողականությունը տեղական պայմաններին, կենսունակությունն ու դիմադրողա՟կանությունն առավել տարածված հիվանդությունների նկատմամբ, ինչպես նաեւ տվյալ ցեղին բնորոշ յուրահատուկ հիվանդություն՟նե՟րի բացակայությունը:

4. Գյուղատնտեսական կենդանիների հոտի, անցումային շրջանի տեւողության փոփոխման, կերե՟րի եւ կերակրման, անասնաբուժության, սպանդի, խնամքի բնագա՟վառների կառա՟վարմանն առնչվող պահանջները սահմանում է լիազորված մարմինը:

5. Օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի եւ սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկում չընդգրկված, սակայն սո՟վո՟՟րա՟կան (ավանդական) գյուղա՟տնտեսությունում օգտագործվող նյութերի ու միջոցների կիրա՟ռումը հնարավոր է բույսերի եւ կենդանիների կարանտին հիվանդությունների դեպքերի կանխման, տարածման, բռնկումների տեղայնացման եւ վերացման, հիվանդությունների կեն՟դանիներից մարդուն փոխանցման վտանգի առկայության դեպքում, ինչպես նաեւ եթե դա անհրաժեշտ է տնտեսա՟վա՟րող սուբյեկ՟՟տների կողմից տնտեսական զգալի կորուստներից խուսափելու համար: Այդ դեպքում արտադրան՟քը իրացվում է որպես սովորական մթերք եւ չի կարող մակնշվել եւ պիտակավոր՟վել որպես օրգանական գյուղատնտեսական արտադրանք:

6. Օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանը կարող է փոփոխվել՝ երկա՟րաձգվել կամ կրճատվել, կապված տնտեսավարող սուբյեկտների գործունեության առանձնահատկություններից եւ միջավայրի պայմաններից:

ՀՈԴՎԱԾ 9. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ ԵՎ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում` սննդամթերքի մակնիշում, պիտակում, ինչպես նաեւ գովազդում  նշվում է «Օրգանական» տերմինը, միայն այն դեպքում, եթե՝

1) այն օրգանական գյուղատնտեսության վարման մեթոդով արտադրված եւ հավաստված արտադրանք է.

2) ներմուծվող արտադրանքը ուղեկցվում է օրգանական գյուղատնտեսության կանոննե՟րով սահմանված համապա՟տաս՟խանության հավաստման փաստաթղթերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող օրգա՟նա՟կան գյուղատնտեսական արտադրանքը պետք է մակնշված լինի համապատաս՟խան նշանով եւ ուղեկցվի սերտիֆիկատով: Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաեւ օրգանական գյու՟ղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման եւ պիտակավորման կարգը, ինչպես նաեւ օրգանական գյուղատնտեսության արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի եւ օրգա՟նական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդների համա՟պատասխանության սերտիֆիկատի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Սովորականից (ավանդականից)` օրգանական գյուղատնտեսական ար՟տադրու՟՟թյան անցումային շրջանում գտնվող տնտեսավարող սուբյեկտների ար՟տադրանքը կարող է մակնշվել միայն որպես «անցումային շրջանի օրգանական արտադրանք»:

Անցումային շրջանի օրգանական արտադրանքի մակնշումը հնարավոր է ոչ շուտ քան 12 ամիս դրա արտադրության կանոններին համապատասխանության նկատմամբ հսկողության դեպքում:

4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ենթակա է համապատասխա՟նու՟թյան պարտադիր հավաստման:

5. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված եւ փաթեթա՟վոր՟ված օրգանական սննդամթերքը, դրանց հետ շփվող նյութերը եւ սննդա՟յին հավելումները պետք է պարունակեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրենքով սահ՟ման՟ված տեղեկատվություն, ինչպես նաեւ տեղեկատվություն` սերտիֆիկացման մարմնի անվանման կամ նշագրի մասին:

ՀՈԴՎԱԾ 10. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ

1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը պետք է ուղեկցվի ար՟տա՟՟հանող երկրի իրավասու մարմնի կողմից տրված հավաստագրող փաստաթղթերով, լինի մակնշված եւ պիտակավորված սույն օրենքի, միջպետական համաձայնագրերի եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ դրանց բացա՟կա՟յու՟թյան դեպքում՝ միջազգային կամ միջ՟պետական ստանդարտներին եւ նորմերին հա՟մա՟՟պա՟՟տաս՟խան:

Նշված հավաստագրող փաստաթղթերը պետք է պահպանվեն ներմուծողի (մատա՟կարա՟րի) կողմից առնվազն երկու տարի (ներմուծող երկրի կողմից հնարավոր աուդիտի  իրականացման համար):

2. Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը, համաձայն «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ու «Անասնա՟բու՟ժության մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարան՟տի՟՟ն այնպիսի միջոցա՟ռումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբա՟՟՟քա՟՟նակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կար՟գա՟վիճակը եւ ենթակա է իրացման որպես սովորական սննդամթերք, իսկ առանձին դեպ՟քերում՝ օգտա՟հան՟վում կամ ոչնչացվում է:

3. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի խմբաքանակների վերաբերյալ լիա՟զորված մար՟մինը իրավասու է՝

1) պահանջել մանրամասն տեղեկատվություն, ներառյալ անկախ փորձագետ՟նե՟րի եզրա՟կացությունները՝ այն նյութերի, միջոցների եւ մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտա՟հանող երկրում.

2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջել, որպեսզի արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը եւ ուտելի բույսերը մակնշվեն եւ պիտա՟կա՟վոր՟վեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարան՟ցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» եւ «ներմուծում ազատ մաքսա՟յին պա՟հեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահման՟ված մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող օրգանական գյուղատնտե՟սա՟կան սննդամթերքի խմբաքանակների վրա:

ԳԼՈՒԽ  4

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 11. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Օրգանական գյուղատնտեսության բնագավառում պետական աջակցության հիմնական ուղղություններն են՝

ա) ինովացիաների եւ արդիական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցությունը.

բ) արտահանման խթանումը՝ բիզնես-ֆորումների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման եւ միջպետական տնտեսական համագործակցության զարգացման միջոցով.

գ) գյուղատնտեսության ոլորտում եւ գյուղական տարածաշրջաններում  ենթակառուցվածքների գործունեության բարելավմանը, նոր ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ զարգացմանն ուղղված միջոցառումների իրագործումը.

դ) օրգանական գյուղատնտեսության բնագավառում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին օժանդակությունը.

ե) նպատակային ծրագրերի ֆինանսավորմանն աջակցությունը.

զ) սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված ուղղություններով աջակցությունը:

ԳԼՈՒԽ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 12. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվու՟թյուն  օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 13. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: