Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-965-02.10.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Նօրենքի /այսուհետ` Օրենք/ 1-ին հոդվածի «15000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա/ 2-րդ պարբերության «87 դրամ» բառերը փոխարինել «116 դրամ» բառերով,

բ/ 3-րդ պարբերության «97 դրամ» բառերը փոխարինել «126 դրամ» բառերով,

գ/ 4-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «194 դրամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

« Նվազագույն ամսական աշխատավարձի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 8-ի թիվ 774-Ն որոշմամբ հաստատվածՀայաստանի Հանրապետության 2007-2009 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրիհամաձայն,ըստ որի, նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2007 թվականի համար նախատեսվածէ 20000 դրամ:

Սույն օրենքի ընդունումը կնպաստի ՀՀ-ում աղքատության հաղթահարմանը, կվերականգնի նվազագույն աշխատավարձի դերը պետության եկամտային քաղաքականության իրականացման ոլորտում, կխթանի աշխատանքի մոտիվների համակարգի զարգացմանը: