Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9253-19.07.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155) 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» կետով`

«դ) շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ գույքահարկի հաշվարկման նպատակով օրենքով սահմանված կարգով հիմք հանդիսացող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս չափով հատուցման դեպքում, տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հուլիսի 1-ից: