Հոդված 1. «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 11-ի, ՀՕ-226 օրենքի ( այսուհետ` Օրենք) 7 րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում չվճարված աշխատավարձերը վճարվում են օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Գիշերային եւ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում` ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով:
Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչեւ 6-ը:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեկ ժամի համար վարձատրության նվազագույն դրույքաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքի դրույթներն աշխատանքային օրենսգրքի դրույթների հետ համապատասխանեցմամբ: