Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18.հոկտեմբերի 2002թվական, Հ0-411-Ն) 7-րդ հոդվածը լրացնել 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«4.Առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքը, դաստիարակությունը եւ կրթությունն հատուկ մանկատներում (անկախ սեփականության ձեւից) իրականացնող, աշխատողների աշխատանքի վարձատրությունը չի կարող ցածր լինել բյուջետային հիմնարկների աշխատողների միջին աշխատավարձից, ինչպես նաեւ սահմանվում է հավելավճար, որը չի կարող պակաս լինել աշխատավարձի 50%-ից, որի չափը սահմանում է ՀՀ Կառավարությունը»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից։
Հիմնավորում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ծնողական խնամքի մնացած հաշմանդամ եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքը եւ դաստիարակությունը խնամատարներից եւ դաստիարակներից պահանջում է անհամեմատ մեծ ջանքեր, նկատի ունենալով, որ հանրապետությունում գործում է նմանատիպ սպասարկում իրականացնող 2 հաստատություն, ինչպես նաեւ մշակվում է 2007 թվականի պետական բյուջի նախագիծը, նպատակահարմար ենք գտնում օրենսդրական նախաձեռնությամբ սահմանել վերոնշյալ երեխաների դաստիարակությունն ու խնամքն իրականացնող աշխատողների աշխանքի վարձատրության հավելում։