Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30-ը դեկտեմբերի 1997թվականի ՀՕ-183-Ն) տեքստում «հայտարարագիր» եւ «հայտարարագրում» բառերը եւ դրանց հոլովումները փոխարինել «հաշվարկ» եւ «հաշվարկում» բառերով եւ դրանց հոլովումներով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւով» բառերով.
բ) 5-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 9-րդ կետը եւ 38-րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 06.11.2003թ. N 1522-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրով», ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 08.08.2003թ. N 994-Ն որոշմամբ հաստատված «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով»:
Գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների գույքի եւ եկամուտների հայտարարագրման պետական ծրագրի մասին» N 275 որոշմամբ, համաձայն որի հայտարարագրման համակարգի ներդրումը պետք է իրականացվի 4 փուլերով.
1.Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց՝ օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտերի հայտարարագրման համակարգի ներդրում եւ իրականացում.
2.հայտարարագրման գործող համակարգի արդյունքների վերլուծության հիման վրա պետական ծառայողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի մշակում եւ ներդրում.
3.առաջին եւ երկրորդ փուլերի ներդրման արդյունքների ամփոփման եւ վերլուծության ճանապարհովհայտարարագրման համակարգի ընդլայնման նպատակահարմարության հարցերի գնահատում եւ չորրորդ փուլի նախապատրաստական աշխատանքների իրականացում.
4.հայտարարագրման համակարգում ընդգրկված քաղաքացիների շրջանակների ընդլայնում եւ այն ֆիսկալ նպատակով օգտագործում:
2001 թվականի հուլիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը: Հետագայում ընդլայնվեց վերը նշված օրենքով սահմանված հայտարարատուների շրջանակը` ի հաշիվ հարկային, մաքսային, ոստիկանության եւ քաղաքացիական ծառայության աշխատակիցների` վեց հազարից հասնելով մոտ հիսուն հազարի: Վերջին` չորրորդ փուլը կիրականացվի «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ եւ կիրարկմամբ:
Համակարգի ներդրման առաջին փուլում՝ 2002 թվականին, գույքի եւ եկամուտների հայտարարագիր եններկայացրել շուրջ 6100իշխանության մարմնի ղեկավար աշխատողներ եւ նրանց փոխկապակցված անձինք: 2002 թվականի արդյունքներով հայտարարատուների շրջանակն ընդլայնվեց եւ 2003 թվականին եւ հետագա տարիներին` ամեն տարի շուրջ 46 000 հայտարարագրեր:
Տվյալ փուլում արդեն իսկ հասունացել է հայտարարագրման գործընթացը ոչ այնքան տվյալ հայտարարատուի պետական կամ ոչ պետական աշխատանքի հետ, որքան նրա գույքի եւ եկամուտների մեծության հետ կապելու անհրաժեշտությունը: Ընդ որում, եթե հինգ տարիների արդյունքում ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման նպատակը կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն էր, ապա ներկայացված նախագծով սահմանվում է քաղաքացիների (ֆիզիկական անձանց) ավելի լայն շրջանակի գույքի եւ եկամուտների հայտարարագրման պարտադիր պահանջ եւ առաջարկվում է գործընթացի արդյունքում ունենալ նաեւ ֆիսկալ հետեւանքներ, որը կբարձրացնի ուղղակի հարկերի դերը պետական բյուջեում:
Որպես երկրի առաջընթացն ապահովող գործոն առաջնային է համարվում ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ պայքարը եւ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն, օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովումը:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է նրանով, որ եկամուտների հայտարարագրման ինստիտուտը տեղափոխվում է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: