Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297/ 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. «Ընդհանուր կրթությունն սկսվում է վեց տարեկանից (որը կարող է լրանալ մինչեւ տվյալ ուսումնական տարվա դեկտեմբերի վերջը) »:
Հոդված 2 . Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասում «11-րդ» թիվը փոխարինել «12-րդ» թվով:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
3. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տեւողությամբ` հետեւյալ հաջորդական աստիճաններով.
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ)
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ)
3) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ)»:
Հոդված 4. Օրենքի 55--րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 55. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է միայն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 2006 թվականին եւ դրանից հետո հանրակրթական ուսումնական հաստատություններ ընդունված անձանց վրա:
Մինչեւ 2001 թվականը հանրակրթական դպրոցներ ընդունված սովորողները ուսումը շարունակում են տասնամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2001 թվականից մինչեւ 2005 թվականը ներառյալ, ինչպես նաեւ 2006 թվականին հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ ընդունված 6,5 եւ բարձր տարիքի սովորողները ուսումը շարունակում են տասնմեկամյա հանրակրթական միջնակարգ դպրոցի համար հաստատված կրթական ծրագրերով:
2006-2007 ուսումնական տարում դպրոցներում ըստ տարիքային խմբերի ձեւավորված առաջին դասարանների սովորողների ուսուցման եւ փոխադրման կարգը սահմանվում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից:
2007-2008 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից երրորդ եւ երրորդից բարձր դասարանները վերահամարակալվում են` յուրաքանչյուրը մեկով ավելի:
2009-2010 ուսումնական տարվանից կատարվում է անցում եռամյա ավագ դպրոցի»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի համար հիմք է ծառայել 12-ամյա միջնակարգ կրթության անցնելու անհաժեշտությունը, որն էլ պայմանավորված է հետեւյալ պահանջներով.
1. Եվրախորհրդի եւ Եվրամիության անդամ երկրների համագործակցությունը` ըստ Բոլոնյան համաձայնագրի, թելադրում է անդամ երկրներին, այդ թվում` Հայաստանի Հանրապետությանը, անցնելու 12-ամյա կրթության:
2. Գիտատեխնիկական առաջընթացը եւ քաղաքացիական նոր հասարակությունների կառուցումը թելադրում է ուսումնական նոր առարկաների ներառում հանրակրթության մեջ:
3. Ըստ դպրոցների, ըստ դասարանների, ըստ տարիքային խմբերի ուսումնական նյութի ծանրաբեռնվածության վերաբաշխմամբ եւ նվազեցմամբ, ինչը կնպաստի ուսման որակի աճին:
4. Վարկային երկրորդ ծրագրի իրականացումը դիտվում է որպես 12-ամյա կրթության անցման հնարավորությն: