Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-13706-03.07.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) դատապարտվել է ընտրակաշառք ստանալու, կամ ընտրակաշառք տալու, կամ ընտրակաշառքի միջնորդության, կամ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:».

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ