Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-13561-14.05.2026,02.07.2026-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության oրենuգրքի 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի պահանջները խախտելը

1. Առանց ցավազրկման, կամ ոչ համապատասխան չափաբաժնով ցավազրկմամբ վիրաբուժական միջամտություն իրականացնելը, բացառությամբ  այն դեպքերի, երբ կենդանու տարիքից, ֆիզիկական եւ առողջական վիճակից ելնելով կան անզգայացման հակացուցումներ  կամ վիրահատական միջամտությունը հրատապ է, իսկ անզգայացումը կյանքի համար ռիսկեր է պարունակում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

2. Կենդանու նկատմամբ սեփականության իրավունքից կամ պահելուց հրաժարվելը մինչ կենդանուն նոր պահողի կամ համապատասխան կացարան հանձնելը կամ  կենդանուն կանխամտածված կամ անփութորեն լքելը՝առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի  չափով:

3. Կենդանուն թողնելը իր կենսագործունեության հետ անհամատեղելի միջավայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

4. Քաղցի մատնելու միջոցով տիրոջ կողմից կենդանուն կանխամտածված կամ անփութորեն հյուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով:

5. Գլխաքանակի կարգավորման կամ վերարտադրության սահմանափակման նպատակով կենդանիների քնեցում կամ սպանդ իրականացնելը՝առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի  չափով:

6. Կենդանիներին կացարաններում բուծելը կամ կենդանու բնական կամ արհեստական սերմնավորումը, որը դրանց առողջության համար վտանգավոր է՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով

7. Կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը կամ  տարբեր տեսակների կենդանիներին միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների կենդանիների բնակեցումը, որոնց միջեւ  առաջանում է ագրեսիվություն, հարձակում կամ պայքար՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

8. Կենդանիների վարժեցումը, որը կարող է տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու՝ դրանց ֆիզիկական ճնշումների ենթարկելը կամ կենդանուն այնպիսի միջոցառմանը, ցուցադրմանը, մրցույթին կամ նկարահանմանը ներգրավելը, որի արդյունքում կենդանին կարող է ենթարկվել տանջանքների, ստանալ վնասվածքներ, մատնվել սովի կամ ծարավի, հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում կամ այնպիսի հարմարանքների կիրառումը, որոնք ինքնին, անգամ առանց մարդու միջամտության կարող են տանջանք կամ ցավ պատճառել կամ ուժասպառ անել կենդանուն կամ վնասակար ազդեցություն ունենալ կենդանու անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունների վրա. առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

9. Անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտական կրթություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժման  եւ վիրահատական միջամտությունների իրականացումը՝ բացառությամբ կենդանուն առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անասնաբույժի կողմից նշանակված բուժումը ամբուլատոր պայմաններում եւ ոչ հանրային տարածքներում իրականացնելու դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի  չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով:

10. Ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանու առողջությունը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական կամ անասնաբուժական հիմնավորում ունեն կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

11. Սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութեր կիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

12. Կենդանիներին այնպիսի կերատեսակներով կերակրելը, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով:

13. Տնային կենդանիներին մսի կամ մորթու արտադրության նպատակով բուծելը կամ պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

14. Առանց հաշվառման կամ երեքից ավելի կենդանու դեպքում առանց թույլտվության տնային կենդանի պահելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

15. Տնային կենդանի պահողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահման եւ խնամքի պահանջների կարգերը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

16. Տնային կենդանի պահողի կողմից մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր պատվաստումների իրականացմանն ուղղված միջոցառումներ չձեռնարկելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

17. Կենդանի ձեռք բերելուց հետո տասնօրյա ժամկետում կենդանի պահողի կողմից  կենդանու անձնագրում իր տվյալները ամրագրելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

18. Պոտենցիալ վտանգավոր շների զբոսանքը ցանկացած հանրային վայրում դնչկալով եւ առնվազն մեկ մետր կարճեցված կապով չկազմակերպելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

19. Պոտենցիալ վտանգավոր շների գտնվելը մարզադաշտերում, մանկապարտեզներում, մանկական խաղահրապարակներում, առողջապահական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնների/կազմակերպությունների տարածքներում, հասարակական տրանսպորտում չբացառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

20.  Ոչ իրենց սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հատուկ առանձնացված տարածքներում կամ մեկուսացված շինություններում, շների համար նախատեսված համայնքային կամ մասնավոր զբոսայգիներում շներ պահողների կողմից դրանց ազատ արձակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

21. Կենդանիների կողմից հասարակական վայրերի եւ շինությունների ընդհանուր օգտագործման տարածքների (վերելակների) աղտոտումից հետո այդ տարածքները չմաքրելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

22. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին՝ բացառությամբ կենդանիների եւ թռչունների վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսունապատիկի չափով:

23. Կենդանիների կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կենդանիներին կամ թռչուններին կամ ֆիզիկական անձանց առողջությանը վնաս պատճառելը կանխելու համար միջոցներ չձեռնարկելը

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրhիսունապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի  չափով:

24. Կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող նվազագույն միջոցառումներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

25. Առանց կենդանի պահողի դիմումի կացարաններում ժամանակավոր պահման հանձնված կենդանիների նկատմամբ անասնաբուժական միջոցառումներ իրականացնելը կամ ստերջացնելը՝ բացառությամբ անհետաձգելի բուժօգնության՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

26. Կենդանիների բուծման կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

27. Կենդանիների վաճառքի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

28. Առանց ցավազրկման, կամ ոչ համապատասխան չափաբաժնով ցավազրկմամբ կենդանու քնեցումը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

29. Առանց «Անասնաբուժության մասին» օրենքով սահմանված հիմքերի կենդանու  քնեցումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

30. Թափառող կենդանիների բռնելու, ստերջացման, պատվաստման եւ նույն տարածք վերադարձի, գործընթացում պատասխանատու վերաբերմունքի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարհուրապատիկի  չափով:

31. Անկած կենդանիների դիակների հավաքման, թաղման կամ ոչնչացման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:

32. Կենդանու նկատմամբ այնպիսի դիտավորյալ գործողություն իրականացնելը, որը հանգեցրել է կենդանու խեղման կամ մահվան՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

33. Սույն հոդվածի 1-32-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: