Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.
«39) սննդատարր՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, եւ որի պարունակությունը ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակությունից դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.
40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ՝ ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձեւի ստացման համար կամ հանդիսանում է հումքի բնական խառնուրդ, եւ որն ինքնին չի հանդիսանում սննդատարր, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.
41) շրջանառություն՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձեւով փոխանցում), ինչպես նաեւ օգտագործում (կիրառում):»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.
«3.1) Կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հանրային առողջության եւ շրջակա միջավայրի պահպանության նպատակով արգելված պես-տիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 4. Օրենքի 6.1.-ին հոդվածի՝
1) 6-րդ մասի 1-ին կետում «շեղումները,» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել «բաղադրիչ նյութերը,» բառերով եւ կետադրական նշանով.
2) 6-րդ մասի 3-րդ կետում «քանակը,» բառից հետո լրացնել «(տվյալների առկայության դեպքում)» բառերով եւ կետադրական նշաններով.
3) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որեւէ մեկը ներառված են Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 5. Օրենքի 6.2.-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը, ինչպես նաեւ ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որեւէ մեկը ներառված է Հայաստանի Հանրապետությունում արգելված պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի ցանկում.»:
Հոդված 6.1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: