Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1370-17.06.2026,01.07.2026-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 05-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով կարող է նախատեսվել որպես պարտադիր լրացուցիչ պատիժ:»:

Հոդված 2. Oրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը «հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը,» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ» բառերով:

Հոդված 3. Oրենսգրքի 218-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

Հոդված 4. Oրենսգրքի 219-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 5. Oրենսգրքի 220-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝  զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

Հոդված 6. Oրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝  զրկելով հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ