Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Դատարանի կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց մասնակցությունը դատական նիստին տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով) ապահովելու մասին որոշում կայացվելու դեպքում ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ապահովում է պահման վայրից ձերբակալված կամ կալանավորված անձի մասնակցությունը դատական նիստին:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ