Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 33-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասի 3-րդ կետից հանել «երեք» բառը.
2) 7-րդ մասից հանել «Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտվելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր:» նախադասությունը:
3) 7-րդ մասում «կարգով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Եթե խմբակցությունը հարցի քննարկման սկզբից երկու օրվա ընթացքում չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը: Տվյալ պաշտոնում իրավասու խմբակցությունն առաջադրում է թեկնածու՝ տասնօրյա ժամկետում»:
Հոդված 2. Օրենքի 137-րդ հոդվածի 3-րդ մասում «թվից» բառից հետո լրացնել նոր նախադասություն.
«Եթե առաջին նստաշրջանում խմբակցությունը չի իրականացնում թեկնածու առաջադրելու իր պարտադիր լիազորությունը, ապա Ազգային ժողովն անցնում է օրակարգով նախատեսված հաջորդ հարցի քննարկմանը: Տվյալ պաշտոնում իրավասու խմբակցությունն առաջադրում է թեկնածու՝ տասնօրյա ժամկետում:»:
Հոդված 3. Օրենքի 138-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած,
2) 12-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: