Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13661-05.06.2026-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» N ՀՕ-185 (այսուհետ՝ Օրենք) օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 2.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) համայնքի վարչական տարածքում առկա՝ Կառավարության սահմանած կարգով հաշվառված եւ Կառավարության կողմից հաստատված՝ օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինականացման համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.

 «1.1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով նախատեսված տեղական տուրքը գանձվում է հետեւյալ չափերով.

1) Երեւան քաղաքի,  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման եւ շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տուրքի եռապատիկի եւ հարյուր միլիոն դրամի չափով,

2) սույն մասի 1-ին կետում չնշված մարզերի վարչական տարածքներում գտնվող համապատասխան անշարժ գույքի համար՝ վճարման պահին գործող՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման եւ շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տուրքի եռապատիկի եւ հիսուն միլիոն դրամի չափով:»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: