Հոդված 1. Վավերացնել «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիան :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության եւ տեղեկանք ուժի մեջ մտնելու կարգի վերաբերյալ
«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2001թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան մասնակից պետությունների համար ստեղծում է իրավական շրջանակ՝ ստորջրյա ժառանգությունն ավելի լավ ճանաչելու, հետազոտելու եւ պաշտպանելու համար՝ միաժամանակ ապահովելով դրա պահպանումն ու կայունությունը:
Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական ??բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սեւանա լճում եւ Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):
Կոնվենցիան փոխկապակցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մյուս չորս մշակութային կոնվենցիաների հետ (Հայաստանը հանդիսանում է բոլոր կոնվենցիաների անդամ, բացառությամբ սույն Կոնվենցիայի), հատկապես՝ «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. կոնվենցիայի:
Կոնվենցիային միանալը կընդլայնի մշակութային ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ կազմակերպության անդամ պետությունների հետ, ինչպես նաեւ կընձեռի հնարավորություն Հայաստանի՝ միջազգային տարբեր մարմիններում անդամակցության թեկնածության օգտին փոխանակումների ձեւաչափով ձայներ ստանալու համար:
Անդամակցությունը դրական ազդեցություն կարող է ունենալ «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամակցության Հայաստանի թեկնածության նախընտրական արշավի շրջանակում:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2009թ. հունվարի 2-ին: Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտել այն վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու մասին քսաներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից երեք ամիս անց, սակայն միայն այդ քսան պետությունների կամ տարածքների համար, որոնք համապատասխան կարգով ի պահ են հանձնել իրենց փաստաթղթերը: Յուրաքանչյուր այլ պետության կամ տարածքի համար այն ուժի մեջ է մտնում վավերացնելու, ընդունելու, հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց երեք ամիս անց:
Ներկայումս կոնվենցիայի կողմ են հանդիսանում 76 պետություն (ցանկը կցվում է) :
Ելնելով վերոգրյալից եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիայի վավերացումը կամ հաստատումը:
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՍՏՈՐՋՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կոնվենցիան չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Կոնվենցիան ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով (մասնավորապես՝ Կոնվենցիայի 21-րդ հոդված եւ Հավելվածի V-րդ գլուխ):
ԷԴԳԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության 2025 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 27/15.3/43125-2025 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի՝ հայտնում ենք, որ «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՍՏՈՐՋՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի 2001 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՍՏՈՐՋՐՅԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվի առնելով ստորջրյա մշակութային ժառանգության կարեւորությունը որպես մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մաս եւ ժողովուրդների, ազգերի պատմության եւ նրանց միջեւ ընդհանուր ժառանգության վերաբերյալ հարաբերությունների հատկապես կարեւոր տարր, նաեւ գիտակցելով այն փաստը, որ ստորջրյա մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է դրա դեմ ուղղված գործողությունների պատճառով, ինչպես նաեւ կարեւորելով ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության եւ պահպանման գործում հետազոտության, տեղեկատվության եւ կրթության կարեւորությունը նախաձեռնվել է համագործակցություն «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. կոնվենցիայի /այսուհետ՝ Կոնվենցիա/ կնքման (դրան միանալու) ձեւաչափով:
Կոնվենցիայի նպատակն է ապահովել եւ ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը:
Մասնակից պետությունները, անհատապես կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք անհրաժեշտ են ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակով եղած լավագույն գործնական միջոցները:
Ստորջրյա մշակութային ժառանգություն հասկացությունը, ըստ կոնվենցիայի, ներառում է մարդկային գոյության բոլոր այն հետքերը՝ մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք առնվազն 100 տարի շարունակ մասամբ կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես, գտնվել են օվկիանոսների, լճերի եւ գետերի ջրի տակ (ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սեւանա լճում եւ Հայաստանի մի շարք այլ ջրային ավազաններում ներկայումս առկա է կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտ, որի պաշտպանության հետ կապված հարցերը իրավական կանոնակարգման կարիք ունեն):
Կոնվենցիայի անդամակցությունը դրական ազդեցություն կարող է ունենալ «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամակցության Հայաստանի թեկնածության նախընտրական արշավի շրջանակում:
Կոնվենցիային անդամակցում է բխում է՝
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում