Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8782-15.05.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի բ/ ենթակետը «մասնավորեցումից» բառերից հետո լրացնել «եւ օտարումից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման մասին

Ինչպես «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համաձայն ՀՀ մարզերում գտնվող համապատասխան համայնքների  ֆոնդային բյուջե եւ Երեւան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորման նպատակով բացված հատուկ հաշվին են փոխանցվում միայն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների 30 տոկոսը: Մինչեւ օրս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը առաջնորդվել է նշված օրենքներով սահմանված դրույթներով:

Մասնավորեցում եւ օտարում հասկացությունների վերաբերյալ առկա տարակարծություններին վերջնական լուծում տալու նպատակով` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ըստ որի համապատասխան համայնքների բյուջեներ եւ Երեւան քաղաքի համաքաղաքային կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորման նպատակով բացված հատուկ հաշվին կփոխանցվեն ոչ միայն իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների 30 տոկոսը, այլ նաեւ դրանց օտարումից ստացվող միջոցների 30 տոկոսը: