Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25.1-ին հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «13 միավոր» բառերից հետո լրացնել «, իսկ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան սահմանվելու դեպքում՝ 6 միավոր» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանում գտվող անձի կողմից տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթեւեկության կանոնների (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` տուգանային միավորի ձեւով վարչական տույժ նախատեսող հոդվածներով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի եւ տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 6 կամ ավելի միավոր`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: