Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13374-21.04.2026,25.05.2026-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի 7-րդ հոդվածի՝

1)1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերից հանել «նախնական մասնագիտական

(արհեստագործական) եւ միջին» բառերը.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական եւ հանրային մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կրթական ծառայությունների եւ կրթությանը ուսանողի մասնակցությանը օժանդակող ծառայությունների ծախսերի լրիվ (ամբողջական) փոխհատուցում նախատեսող կրթաթոշակի ձեւով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: