Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 22-րդ կետում, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ կետերում, 25-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում եւ 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «լրիվ» բառից հետո լրացնել «(ամբողջական)» բառով.
2) 34-րդ կետում «որոշման գործընթաց» բառերից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 5-րդ կետում եւ 11-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «(արհեստանոցների)» բառից հետո լրացնել «եւ բազաների» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը՝
1) լրացնել 1.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակներում որոշակի որակավորման ծրագիրը սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմնական կրթության հիմքով կազմակերպելու դեպքում, շնորհվում է նաեւ միջնակարգ կրթության երրորդ աստիճանի որակավորում եւ տրվում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ավարտական փաստաթուղթ՝ առանձին կամ միասնական փաստաթղթով:».
2) 3-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «չորս» բառով.
3) 9-րդ մասում «ողջամիտ ծավալը» բառերից հետո լրացնել «, որը սահմանվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված որոշակի որակավորման ծրագրի փորձարկման ներկայացվող ծրագրի ուսումնամեթոդական փաթեթում» բառերը:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «ծառայությունների» բառից առաջ լրացնել «մանկավարժահոգեբանական եւ այլ» բառերը.
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորումն իրականացնում է Կառավարության ստեղծած բարձրագույն եւ մասնագիտական կրթության որակի ապահովման մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) լիցենզավորող հանձնաժողովը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքին, սույն օրենքի եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումով սահմանված կարգի, պայմանների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի: Մասնագիտացված կառույցի լիցենզավորող հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ ՄՈՒՀ-ին տրամադրում է համապատասխան իրավունք եւ լիցենզիա:».
2. լրացնել 2.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության եւ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Մասնագիտացված կառույցը կարող է Լիազոր մարմնին առաջարկել ձեւավորել մասնագիտական հանձնաժողովներ՝ համաձայն լիցենզավորման կարգով սահմանված ընթացակարգի:»,
3. 3-րդ մասի՝
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ՄՈՒՀ-ի զարգացման հայեցակարգի առկայությունը, որում սահմանվում է կրթական ծրագրի տվյալ մակարդակի ներդման նպատակը եւ գործողությունները.».
2) 5-րդ կետում «ուսանողներին» բառը փոխերինել «ուսանողների առնվազն 5 տոկոսին» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում լրացնել 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզիան ստանալուց հետո ՄՈՒՀ-ը համարվում է նախահավատարմագրված մինչեւ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգով, չափանիշներով եւ հավատարմագրման գործողության ժամկետով ՄՈՒՀ-ի հավատարմագրումը: Նախահավատարմագրումը հավատարմագրված լինելուն համարժեք ժամանակավոր կարգավիճակ է, որի ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է իրականացնել սույն օրենքով սահմանված իր գործառույթները:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 17-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի՝
1) 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
2) 21-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել որոշակի որակավորման աշխատանքի վրա հիմնաված ուսումնառության կազմակերպման ձեւը՝ համաձայն սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգի:»:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել 14.1-ին եւ 14.2-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.
«14.1. Մասնագիտական կրթության դիպլոմ է համարվում միայն հավատարմագրված կամ նախահավատարմագրված կրթական ծրագրով ուսումնառության դրական արդյունքով սահմանված կարգով շնորհված դիպլոմը կամ սահմանված կարգով այլ պետությունների ճանաչված ՄՈՒՀ-երի դիպլոմը:
14.2. Մասնագիտական կրթության դիպլոմում նշվում է ՄՈՒՀ-ի, ինչպես նաեւ կրթական ծրագրի հավատարմագրված լինելու փաստը:»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 7-րդ կետից հանել «կամ տարակարգ ստացած» բառերը.
2) լրացնել նոր 7.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) հաստատում է ՄՈՒՀ-ի տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների հավելավճարի սահմանման կարգը եւ չափը.».
3) 8-րդ կետը «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «(ինստիտուցիոնալ ֆինանսավորում)» բառերը, իսկ «, այդ թվում՝ ըստ ՄՈՒՀ-ի ֆինանսավորման արդյունքային ցուցանիշների» բառերը հանել.
4) լրացնել նոր 9.1-ին եւ 9.2-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«9.1) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը.
9.2) հաստատում է մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) եւ դրանց որակավորումների տարեկան ցանկը.»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը՝
1) լրացնել նոր 1.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ
«1.1)հաստատում է մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի եւ ցանկերի, համապատասխան մակարդակի որակավորումների շրջանակային նկարագրի, որակավորումն ապահովող կրթական ծրագրի եւ դրա ուսումնամեթոդական փաթեթի (ուսումնական մոդուլները, ուսումնական պլանները) մշակելու կարգն ու մեթոդաբանությունը.»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետ.
«12.1) հաստատում է ուսումնառությունը դադարեցրած կամ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխվելու կամ մեկից ավելի կրթական ծրագրով կրթություն ստանալու միջոցով կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման որոշակի փուլ մուտք գործելու եւ ուսումնառությունը շարունակելու համար ընդունելության կարգ.»,
3) 13-րդ, 14-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
4) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«17) սահմանում է ՄՈՒՀ-ի վարչական, կառավարման գործառույթ իրականացնող, ուսումնաօժանդակ եւ մանկավարժական պաշտոնների նկարագրերին ներկայացվող հիմնական չափանիշները.».
5) լրացնել նոր 31.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«31.1) սահմանում է մասնագիտական կրթության մակարդակներում մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման կարգը.».:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության եւ գործնական կարողունակությունների (վերջնարդյունքների) գնահատման ու ճանաչման համակարգումն իրականացնում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ՝ կառավարության որոշմամբ հիմնադրված կազմակերպությունը (այսուհետեւ՝ ՄԿՈՒ համակարգող կառույց)՝ մի կողմից, եւ ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող ոչ առեւտրային կազմակերպությունները (ոլորտային կառույց)՝ մյուս կողմից:».
2) 4-րդ մասում «4. Դուալ ուսումնառությունը համակարգող պատասխանատու մարմինը՝» բառերը փոխարինել «4. ՄԿՈՒ համակարգող կառույցը՝» բառերով.
3) 4-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5) իրականացնում է կանոնադրությամբ եւ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:».
4) 5-րդ մասը եւ 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Ոլորտային կառույցը՝
1) վերլուծում եւ ՄԿՈՒ համակարգող կառույց է ներկայացնում ոլորտի աշխատաշուկայի կարիքները.»:
Հոդված 13. Սույն օրենքի 29-րդ հոդված 11-րդ մասի 1-ին կետում «անընդմեջ չի ընդունել» բառերը փոխերինել «ճանաչել է ոչ բավարար» բառերով.
Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը՝
1) Լրացնել նոր 2.1-ին եւ 7-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) նրա ազատությունը սահմանափակվել է դատարանի որոշմամբ եւ նրա մասնակցությունը կրթական ծրագրին անհնարին է.»,
«7) դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած:».
2) Լրացնել նոր 7.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված հիմքերով ուսումնառությունը դադարեցրած հիմնական կրթության հիմքով ընդունված եւ միջնակարգ կրթության երրորդ մակարդակի բաղադրիչը չյուրացրած ուսանողը կարող է կրթությունը շարունակել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ ուսանողի ընտրությամբ:».
3) Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետում «:» վերջակետ կետադրական նշաները փոխարինել «.» միջակետ կետադրական նշանով.
4) 8-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքերում ուսանողի կարգավիճակը վերականգնվում է համապատասխան հիմքերը վերանալու պահից մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, ինչպես նաեւ ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի եւ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում» բառերը:
Հոդված 16. Օրենքի 34-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ից 3-րդ կետերով սահմանված պաշտոնների աստիճանակարգությունը փոխկապակցված է ՄՈՒՀ-ի ներքին եւ արտաքին գնահատման արդյունքում արձանագրված մանկավարժական աշխատողի զբաղեցրած պաշտոնի նկարագրով սահմանված մասնագիտական զարգացման ցուցանիշների հետ, որի շնորհման պայմաններն ու կարգը սահմանվում է ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ:».
2) 12-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4) մասնակցելու մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերին՝ ատեստավորվելու կամ տարակարգ ստանալու նպատակով,».
3) 13-րդ մասը լրացնել նոր 4.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) մասնակցել հաշմանդամություն ունեցող ուսնողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը, խելամիտ հարմարեցումների սահմանմանը եւ դրանց կիրառմանը, անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման եւ աշխատանքի պլանի մշակմանը,»:
Հոդված 17. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «երեք» բառը փոխարինե «հինգ» բառով.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Մինչեւ սահմանված ժամկետի լրանալը ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում:».
3) 10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«10. ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հրամանով հաստատվում է՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Ատեստավորմանը չներկայանալու կամ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում մանկավարժական աշխատողը մասնակցում է կազմակերպվող հաջորդ ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չհամապատասխանելու դեպքում տվյալ աշխատողը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող: Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին հրամարնի հիման վրա մանկավարժական աշխատողի հետ տվյալ պաշտոնի համար կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով:».
4) 11-րդ մասին առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«11. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին:»
5) 12-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին անձը կարող է մասնակցել միայն պարտադիր ատեստավորման դրական արդյունք ստանալու դեպքում:»:
6) 18-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«18. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը կարող է դիմել ատեստավորման, եթե տվյալ ժամանակահատվածում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմակերպում է համապատասխան ատեստավորում:».
7) 25-րդ մասում «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 18. Օրենքի 38-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «2026 թվականի» բառերը փոխարինել «2027 թվականի» բառերով.
2) 5-րդ մասի 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություններ.
«Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդվող, «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհետագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը: Մինչ այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք է ընդունվում նախնական մասնագիտական (արհետավործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը եւ համապատասխան մեթոդական փաթեթը:».
3) Լրացնել 5.1-ին, 5.2-րդ եւ 5.3-րդ մասեր, հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Մինչեւ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչեւ 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչեւ 2030 թվականի հունվարի 1-ը չհավատարմագրվելու կամ հավատարմագրման չդիմելու դեպքում ՄՈՒՀ-երի մասնագիտական կրթական ծրագրերով տրված լիցենզիաները ենթակա են կասեցման:
5.2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լիցենզիա եւ հավատարմագրում ունեցող կրթական ծրագրերը, շարունակում են համարվել հավատարմագրված հավատարագրման համար սահմանված ժամկետում:
5.3. Մինչեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված Մասնագիտացված կառույցի ՀՀ կառավարության կողմից ստեղծումը մասնագիտական կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզավորումը իրականացնում է Լիազոր մարմինը:».
4) 6-րդ մասում «2026 թվականի հուլիսի» բառերը փոխարինել «2027 թվականի հունվարի» բառերով.:
Հոդված 19.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: