Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 41.11-րդ, 41.12-րդ, 41.13-րդ եւ 41.14-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«41.11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով եւ լիազորված մարմնի հետ նախապես համաձայնեցնելով, որոշում է կայացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք ստեղծելու վերաբերյալ,
41.12) համայնքի ղեկավարի առաջարկությամբ սահմանում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքում գանձվող թույլատրելի գործունեության եւ սպասարկման վճարների տեսակները եւ դրույքաչափերը,
41.13) հաստատում է տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի զարգացման (կառավարման) պլանը եւ կանոնադրությունը,
41.14) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի կազմակերպման ապահովման վերաբերյալ,»:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «հողամասերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կազմակերպում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ համայնքային անտառների պահպանությունը՝ օրենքով սահմանված կարգով,»,
2) 1-ին մասը լրացնել նոր՝ 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) օրենքով սահմանված դեպքում՝ լիազորված մարմնի հետ կնքված կառավարման պայմանագրի եւ տվյալ բնության հուշարձանի անձնագրի հիման վրա իրականացնում է բնության հուշարձանի կառավարման, պահպանության եւ օգտագործման գործառույթները:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ