Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ