Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, այն փոխելու կամ վերացնելու որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ հայտնում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, այն փոխելու կամ վերացնելու որոշման մասին վարույթն իրականացնող մարմինն անհապաղ հայտնում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ