Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13532-05.05.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինել «հրամանատարություններից» բառով:

2) 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1. Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը եւ կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի եւ տարբերանշանների ձեւերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում: