Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի առաջին նախադասությունում «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինել «հրամանատարություններից» բառով:
2) 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը եւ կանոնադրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի եւ տարբերանշանների ձեւերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 180 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում հստակեցվում են զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահվում է զինվորական կոմիսարներին՝ այդ գործընթացում դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը, ինչպես նաեւ մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին:
«Պաշտպանության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների եւ լրացումների համաձայն Պաշտպանության նախարարի իրավասությանն են վերապահվում Զինված ուժերի զինանշանի, Զինված ուժերի մարտական դրոշի եւ զորամասերի մարտական դրոշների նկարագրերն ու կանոնադրությունները, Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի եւ տարբերանշանների ձեւերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները հաստատումը, ինչպես նաեւ հանվում է կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթը:
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով նախատեսվեց 27-ից մինչեւ 37 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած անձանց, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու պարտավորությունը, որը որոշակի խոչընդոտ է հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու գործընթացում: Միաժամանակ, բռնի տեղահանման արդյունքում շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը եւ խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցմանը եւ ինտեգրմանը: Այդ նպատակով, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի գործողությունը չտարածել նշված կարգավիճակ ունեցող անձանց վրա:
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական եւ թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության եւ հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում