Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «զինծառայողի» բառից հետո լրացնել «՝ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով կամ» բառերը, իսկ «մասում նշված դեպքում» բառերը փոխարինել «մասով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով» բառերը.
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի.
1) 2-րդ մասում՝
ա. 2-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«2) որոշում է կայացնում՝
ա. սույն օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմք չունեցող շարքային կազմի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու մասին.
բ. սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին.
գ. սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ եւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին.».
բ. 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«ա. մարզային (Երեւանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով է ներկայացնում սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ փաստաթղթերը.».
2) 3-րդ մասում ուժը կորցրած ճանաչել 1-ին ենթակետը.
3) 11-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կամ 3-րդ մասի եւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ կամ 7-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատում եւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կամ 5-րդ եւ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կամ 6-րդ մասերով սահմանված հիմքերով քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով՝ սույն հոդվածով սահմանված համապատասխան հանձնաժողովների եզրակացությունները հաշվի առնելով:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի՝
1) չորրորդ նախադասությունում «12 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «12 ամիս կամ 6 ամիս ժամկետով, կամ սույն օրենքի 19.1-ին հոդվածով սահմանված» բառերը.
2) վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված մեկ ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին հիմնական արձակուրդ չի տրվում:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում «պատիժ կրող» բառերից հետո լրացնել «կամ սույն օրենքի պահանջների խախտմամբ զորակոչված» բառերը, «դատավճռի» բառից հետո լրացնել «, կամ զորակոչի որոշումն անվավեր ճանաչելու» բառերը, իսկ «ազատվելուց» բառից հետո լրացնել «կամ սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու սահմանափակումը վերանալուց» բառերը:
Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«3) պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները, ինչպես նաեւ իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:»:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «ուսումնառության եւ (կամ)» բառերը փոխարինել «հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելուց հրաժարվելու, կամ ուսումնառության կամ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «հաստատություն» բառից հետո լրացնել «ընդունվելիս» բառը:
Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով կնքված պայմանագրերի» բառերը.
2) 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողին մեկ օրացուցային տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգապահական իրավախախտումների համար առնվազն հինգ անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերում՝ պայմանագրային զինվորական ծառայությունը դադարեցնելու հրամանն ուժի մեջ մտնելու օրը.»:
Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածի.
1) 3-րդ մասում՝
ա. «Ավագ հրամանատարական կամ» եւ «միջին հրամանատարական կամ» բառերից հետո լրացնել ««գնդապետ» կոչումային դասակարգմամբ» բառերը,
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
««Փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգումով ավագ սպայական խմբերի զինվորական պաշտոնի կարող է նշանակվել այն պայմանագրային զինծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է «կապիտան» կոչումային դասակարգմամբ կրտսեր սպայական խմբի զինվորական պաշտոն կամ մինչեւ նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն երեք տարի զբաղեցրել է զինված ուժերի «փոխգնդապետ» կամ «մայոր» կոչումային դասակարգումով ավագ սպայական խմբերի պաշտոններին համապատասխանող պաշտոն եւ ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:».
2) 6-րդ մասի՝
ա. 3-րդ կետում «պաշտոնի» բառից հետո լրացնել «, իսկ այդպիսի թափուր զինվորական պաշտոն առկա չլինելու դեպքում արձակվում է պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերը.
բ. 6-րդ կետում «զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի» բառերը փոխարինել «՝ նախկինում զբաղեցրած զինվորական պաշտոնին հավասար կամ բարձր, կամ իր համաձայնությամբ՝ ցածր զինվորական պաշտոնի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «1 ամսից ոչ ավելի» բառերը փոխարինել «մինչեւ բուժման ավարտի հաջորդ օրը» բառերով:
Հոդված 12. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «երկու մասով» բառերը փոխարինել «երեք մասերով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա. 5-րդ կետում «համապատասխանող» բառից հետո լրացնել «բարձր կամ հավասար կամ ցածր» բառերը.
բ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«6) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով կամ 1.1-ին մասով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող բարձր կամ հավասար կամ ցածր թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն եւ չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ, կամ եթե պայմանագրի ժամկետը լրանալու օրվա դրությամբ վերացված չէ զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը կամ պաշտոնավարման կասեցումը, կամ դադարեցված չէ զինծառայողի նկատմամբ հայտարարված հետախուզումը.».
գ. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն չտրվելու դեպքում՝ եթե առկա չէ այդպիսի թույլտվություն չպահանջող թափուր զինվորական պաշտոն.».
դ. 10-րդ կետում «զրկվելիս» բառից հետո լրացնել «կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելք սահմանվելու դեպքում» բառերը.
2) 4-րդ մասում «դեպքում» բառը փոխարինել «կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված դեպքերում» բառերով:
Հոդված 14. Օրենքի 63-րդ հոդվածի՝
1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերը.
2) 2-րդ մասում առաջին «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերը, իսկ երկրորդ «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պարտադիր» բառերը.
3) 7-րդ մասի առաջին նախադասությունում «նոր» բառը փոխարինել «հերթական» բառով:
Հոդված 15. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասի երկրորդ նախադասությունում «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հիփոթեքային վարկավորման գումարը բնակարանային ապահովության շրջանակներում այլ նպատակային ծախսերի (վերանորոգում) կատարմանն ուղղելու դեպքերը» բառերով:
Հոդված 16. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 1-ին կետում «միջոցառումներին» բառը փոխարինել «զինվորական վարժանքներին (հրամանատարաշտաբային կամ շտաբային զինվորական մարզումներ) կամ զորավարժություններին (զորախաղերին)» բառերով.
2) 4-րդ կետում «1-ին մասերի դրույթները» բառերից հետո լրացնել «, պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 61-րդ հոդվածի 18-րդ մասի դրույթները» բառերը:
Հոդված 17.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում հստակեցվում են զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրելու լիազորությունը վերապահվում է զինվորական կոմիսարներին՝ այդ գործընթացում դադարեցնելով մարզային զորակոչային հանձնաժողովների իրավասությունը, ինչպես նաեւ մի շարք դրույթներ համապատասխանեցվում են «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին:
«Պաշտպանության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների եւ լրացումների համաձայն Պաշտպանության նախարարի իրավասությանն են վերապահվում Զինված ուժերի զինանշանի, Զինված ուժերի մարտական դրոշի եւ զորամասերի մարտական դրոշների նկարագրերն ու կանոնադրությունները, Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի եւ տարբերանշանների ձեւերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոննները հաստատումը, ինչպես նաեւ հանվում է կին զինծառայողներին օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթը:
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացումներով նախատեսվեց 27-ից մինչեւ 37 տարեկանում ՀՀ քաղաքացիություն ստացած եւ այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած անձանց, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն համապատասխան չափով գումար վճարելու պարտավորությունը, որը որոշակի խոչընդոտ է հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած, ինչպես նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով ներքին գործերի պետական լիազոր մարմնի կողմից վարվող բնակչության պետական ռեգիստրում որպես բռնի տեղահանված հաշվառված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելու գործընթացում: Միաժամանակ, բռնի տեղահանման արդյունքում շատ դեպքերում չեն պահպանվել այդ անձանց կողմից զինվորական ծառայություն անցած լինելու վերաբերյալ փաստաթղթերը, որի հիման վրա հիմնավորված չի դառնում նրանց վրա համապատասխան պարտավորության կիրառումը, ինչը եւ խոչընդոտում է նրանց հետագա կարգավիճակի հստակեցմանը եւ ինտեգրմանը: Այդ նպատակով, առաջարկվում է 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքի գործողությունը չտարածել նշված կարգավիճակ ունեցող անձանց վրա:
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության եւ 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական եւ թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության եւ հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում