Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ը» ենթակետում «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» ենթակետով.
«թ. կազմակերպություններ, որտեղ պետությունը կամ համայնքը չունեն հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս, սակայն ունեն տվյալ կազմակերպության կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա ազդելու կամ տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն՝ նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով, նրա կառավարման մարմինների անդամների մեծամասնությանը նշանակելու իրավունքով կամ նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան,».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) դրամաշնորհ՝ պատվիրատուի կողմից հատկացվող միջոցների հաշվին տնտեսության որեւէ ճյուղի կամ գործունեության որեւէ տեսակի խթանման նպատակով ֆիզիկական անձին կամ կազմակերպությանը՝ իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց եւ անվերադարձ տրամադրվող դրամական հատկացում, որի օգտագործումն ուղղված է ծրագրի իրականացմանը, եւ որի արդյունքում դեպի պատվիրատու սեփականության կամ այլ գույքային իրավունքների փոխանցում չի տեղի ունենում:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) շրջանակային համաձայնագիր՝ մեկ կամ մի քանի պատվիրատուների եւ մեկ կամ մի քանի մասնակիցների միջեւ կնքվող համաձայնագիր, որը նպատակ ունի նկարագրել ապագայում կնքվող գնման պայմանագրերի ընդհանուր պայմանները եւ (կամ) ընթացակարգերը.».
5) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) գնումների միասնական հարթակ՝ սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով լիազորված մարմնի կողմից կառավարվող միասնական էլեկտրոնային հարթակ, որը տեղակայվում է լիազոր մարմնի կողմից սահմանված ինտերնետային կայքում.».
7) 24-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ եւ 29-րդ կետերով.
«25) հանրային հսկողություն՝ սույն օրենքով նախատեսված միավորների կողմից գնման գործընթացի մշտադիտարկում եւ դիրքորոշումների տրամադրում.
26) արհեստական բանականության գործիքներ՝ մեքենայական հիմքով գործարկվող համակարգեր, որոնք հստակ կամ ենթադրյալ նպատակների իրականացման համար մուտքագրած տեղեկատվությունից ածանցում են, թե ինչպես ստեղծել ելքային արդյունքներ (այդ թվում՝ կանխատեսումներ, բովանդակություն, առաջարկություններ կամ որոշումներ), որոնք կարող են ազդել ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրերի վրա: Համակարգերը գործարկումից հետո ունեն կամ կարող են ունենալ ինքնավարության եւ հարմարվողականության տարբեր աստիճաններ: Արհեստական բանականության գործիքները կարող են կիրառվել գնումների գործընթացի ցանկացած փուլում, այդ թվում՝ փոխարինելով սույն օրենքով սահմանված դերակատարներին.
27) մրցակցային ընթացակարգ՝ ընթացակարգ, որի շրջանակներում հայտ ներկայացնելու հնարավորություն ունեն մեկից ավելի մասնակիցներ.
28) ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի շրջանակում պատվիրատուն հրապարակում է գնման ընթացակարգի հայտարարություն եւ հրավեր.
29) պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ՝ մրցակցային ընթացակարգ, որի շրջանակում պատվիրատուն չի հրապարակում գնման ընթացակարգի հայտարարություն եւ հրավեր:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետում «թափանցիկ,» բառից հետո լրացնել «հանրության համար տեղեկատվության հասանելիությամբ եւ հանրության ներգրավմամբ,» բառերը.
2) 2-րդ մասի 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) հանրային հսկողության համար գնումների գործընթացների հասանելիություն:».
4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 7-րդ կետերով.
«1.1) արբիտրաժի կամ հաշտարարի ծառայությունների ձեռքբերում.».
«7) բնական մենաշնորհ հանդիսացող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում:».
5) 4-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
6) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) արժեթղթերի ձեռքբերում եւ արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ, արժեթղթերի եւ այլ ֆինանսական գործիքների թողարկման, վաճառքի, գնման կամ փոխանցման հետ կապված ֆինանսական ծառայությունների ձեռքբերում.».
7) 4-րդ մասի 6-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքից,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերը
1. Սույն օրենքի նպատակի եւ պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.
2) էլեկտրոնային ձեւով կամ այլ ձեւերով գնումների կատարման կարգը, պայմանով, որ գնումները թղթային ձեւով կարող են կատարվել միայն էլեկտրոնային համակարգերի կիրառման անհնարինության դեպքում.
3) գնահատող հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը.
4) հրավերի եւ պայմանագրի հիմնական պայմանները.
5) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման եւ ֆինանսավորման կարգը: Ընդ որում, կարգը նախատեսում է կարգավորումներ նաեւ պայմանագրի կատարման եւ կառավարման շրջանակում հանրային հսկողության իրականացման հնարավորության ապահովման եւ դրա կիրառման գործընթացի վերաբերյալ: Կնքված պայմանագրում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը: Որոշումն ընդունվելուն հաջորդող օրը այն հրապարակվում է գնումների միասնական հարթակում, բացառությամբ գաղտնի գնումների.
6) գնումների համակարգողներին որակավորում շնորհելու եւ նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստում անցկացնելու կարգը.
7) գնումների պլանի ձեւը, դրա լրացման, հաստատման եւ հրապարակման կարգը.
8) ըստ գնման ընթացակարգերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի, պայմանագրի եւ որակավորման ապահովման ձեւին եւ չափին ներկայացվող պահանջները.
9) որակավորման ապահովման պայմանի կիրառման դեպքերը.
10) սույն օրենքով նախատեսված մրցակցային եւ մեկ անձից գնման ընթացակարգերի կիրարկման կարգը եւ դրանց առանձնատակությունները.
11) շրջանակային համաձայնագրերին ներկայացվող պահանջները.
12) շրջանակային համաձայնագրի ներքո կատարվող գնումների համար մասնակիցների միջեւ մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները.
13) կենտրոնացված եղանակով իրականացվող գնումների իրականացման կարգը.
14) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.
15) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը եւ այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը.
16) ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը եւ մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները՝ սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման եւ խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատման կարգը.
17) սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը: Կարգը պետք է նախատեսի կարգավորումներ գնման գործընթացի մրցակցային եւ թափանցիկ իրականացման, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսման վերաբերյալ.
18) միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները, եթե այդ պայմանագրերը չեն նախատեսում այլ ընթացակարգերի կիրառում.
19) սույն օրենքի շրջանակներում արհեստական բանակության գործիքների կիրարկման կարգն ու պայմանները:»:
Հոդված 5. Օրենքի 5.1-ին հոդվածի 4-րդ մասում «գնումների բազային միավորը գերազանցող գին ունեցող» բառերը փոխարինել «բոլոր» բառով:
Հոդված 6. Բացառությամբ բաժին 4-ի վերնագրի, օրենքի ամբողջ տեքստում «տեղեկագիր», «փակ մրցույթ», «մրցույթ» եւ «գնման ձեւ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել համապատասխանաբար «գնումների միասնական հարթակ», «գաղտնի գնում», «ընթացակարգ» եւ «գնման ընթացակարգ» բառերով:
Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով» բառերը փոխարինել «1-ին կետի «ա»-«ը» ենթակետերով նախատեսված հիմքերով» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետում «դատապարտված է եղել» բառերից հետո լրացնել «փողերի լվացման,» բառերը.
3) 1-ին մասի 6-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա. խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորություն կամ հրավերով մասնակցի համար նախատեսված այնպիսի պարտականություն, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ տվյալ մասնակցի հայտի մերժմանը եւ մասնակիցը հրավերով եւ (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում կամ ցուցակում գտնվելու ժամանակահատվածում չի վճարել հայտի, պայմանագրի եւ (կամ) որակավորման ապահովման գումարը եւ (կամ) պայմանագրով նախատեսված տույժերը եւ (կամ) տուգանքները: Սույն ենթակետով նախատեսված կարգավորումը հայտի ապահովման մասով չի գործում, եթե հրավերով հայտի ապահովում նախատեսված չի եղել.
բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից եւ հրավերով սահմանված ժամկետում կամ ցուցակում գտնվելու ժամանակահատվածում չի վճարել հայտի ապահովման գումարը: Սույն ենթակետը չի կիրառվում, եթե հրավերով հայտի ապահովում նախատեսված չի եղել:».
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին: Որակավորման չափանիշները պետք է բխեն գնման կարիքի եւ առարկայի էությունից՝ բարձրացնելով պայմանագրով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հավանականությունը: Չեն կարող սահմանվել մասնակցի որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք՝
1) առանց կարիքից բխելու, պարզեցնում կամ բարդացնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.
2) չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:».
5) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատվիրատուն իրավասու է սահմանափակել այն օտարերկրյա անձանց մասնակցությունը, որոնց ռեզիդենտության պետությունը փաստացի սահմափակում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների մասնակցությունը պետական գնման ընթացակարգերին կամ օտարերկրյա անձանց մասնակցության նկատմամբ սահմանել այդ պետության կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ մասնակիցների վրա տարածվող պահանջներին համանման պահանջներ: Մասնակցության սահմանափակման պայմանը նախատեսում է պատվիրատուն՝ հրավերով:» նախադասությունները.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Գնումների գործընթացին որեւէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով սահմանափակվել միայն պատվիրատուի կողմից, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության եւ պաշտպանության ապահովման համար:».
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասում «վճար» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային համակարգի օգտագործման վճար» բառերը:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
«Հոդված 9.1. Նախաորակավորման, որակավորման եւ հայտերի գնահատումը
1. Նախաորակավորման, որակավորման եւ հայտերի գնահատումը կարող է բաղկացած լինել օբյեկտիվ եւ (կամ) փորձագիտական (սուբյեկտիվ) գնահատական պահանջող չափանիշներից, պայմանով, որ վերջիններս բխում են գնման կարիքից եւ բարձրացնում են անհրաժեշտ որակով, գնով կամ ժամկետում կարիքը բավարարելու հավանականությունը կամ որեւէ այլ ձեւով երաշխավորում են սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացումը:
2. Փորձագիտական գնահատական պահանջող չափանիշներ ներառելու դեպքում պատվիրատուն նախաորակավորման հայտարարության մեջ կամ հրավերում բացահայտում է հանձնաժողովի կազմը եւ հայտերի գնահատման սկզբունքը:»:
Հոդված 11. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «հայտարարությունն ուղարկվում է» բառերից հետո լրացնել «միայն» բառով.
2) հանել 1-ին մասի 3-րդ նախադասությունը.
3) 2-րդ մասում «Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման եւ ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ» նախադասությունը փոխարինել «Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է հայտերի գնահատման արդյունքները եւ հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ» նախադասությամբ.
4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) կիրառելի է, եթե գնման գործընթացը կազմակերպվում է սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով կամ 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով:»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը» բառերը փոխարինել «եւ բխեն գնման կարիքից» բառերով.
2) 4-րդ մասից հանել «, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ՝ հնարավորություն տալով մասնակիցներին եւ պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան» բառերը.
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Գնման առարկայի հատկանիշները սահմանելիս որեւէ առեւտրային նշանին, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին հղումներ անելու դեպքում կիրառվում են առնվազն երկու՝ միմյանցից տարբերվող եւ համարժեք հղումներ: Միայն մեկ հղում կարող է կիրառվել, եթե պատվիրատուն հիմնավորված որոշմամբ փաստում է, որ հղումը օգտագործելու պարագայում կարող են լինել մեկից ավելի մատակարարներ եւ առկա է պատվիրատուի հիմնավորված որոշում՝ մեկից ավել հղում կիրառելու անհնարինության վերաբերյալ :»:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայտերը կարող են ներկայացվել հայերեն եւ (կամ) անգլերեն եւ (կամ) ռուսերեն: Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի դեպքում հայտերը կարող են ներկայացվել նաեւ անգլերեն եւ (կամ) ռուսերեն: Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի դեպքում, հայտերը, հրավերով նախատեսված դեպքում, կարող են ներկայացվել նաեւ անգլերեն եւ (կամ) ռուրսերեն, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավոր հարյուրապատիկը: Հայտը անգլերեն եւ (կամ) ռուսերեն ներկայացվելու դեպքում պատվիրատուն ապահովում է դրանում ներառված փաստաթղթերի հայերեն լեզվով թարգմանության հասանելիությունը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում, հրավերի հայտի եւ պայմանագրի նախընտրելի լեզուն կարող է սահմանվել անգլերենը:»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են օրենքով սահմանված կարգով պետական գաղտնիք պարունակող ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները:».
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Մարդկային զոհերի, մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդու կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
3) 8-րդ մասում «եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ արգելվում է գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որակել եւ իրականացնել որպես դրամաշնորհ» բառերը:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետում «կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը» բառերը փոխարինել «կառավարում է գնումների միասնական հարթակը» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-ից 15-րդ կետերով.
«13) գնումների արդյունավետության բարելավման, սույն օրենքով սահմանված նպատակների եւ սկզբունքների առավել արդյունավետ ապահովման նպատակով ըստ գնման ընթացակարգերի տեսակների իրականացնում է գնումների հետ կապված տվյալների հավաքագրումը, ներառյալ՝ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տվյալների հավաքագրումը, եւ իրականացնում է վերլուծություններ, ներդնում է վերլուծությունների իրականացման նպատակով արդի գործիքակազմ եւ մշակում վերլուծությունների մեթոդոլոգիաներ.
14) հաստատում եւ պահպանում է հաղորդակցման եւ հետադարձ կապի միջոցները գնումների միասնական հարթակում բոլոր շահագրգիռ անձանց եւ հանրության համար.
15) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:».
3) 3-րդ մասի 1-ին կետում «համակարգման» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ թիրախավորելով արդյունավետությունը)» բառերը:
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գնում կատարելու ընթացակարգերն են՝
1) մրցակցային ընթացակարգեր.
2) մեկ անձից գնում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով.
«1.1. Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման ժամանակ հայտերի ներկայացման ժամկետը մինչեւ 80 մլն. դրամ արժեքով գնումների դեպքում սահմանվում է առնվազն 7 օրացուցային օր, իսկ այդ շեմից բարձր լինելու դեպքում՝ առնվազն 30 օրացուցային օր: Շրջանակային համաձայնագրի առկայության դեպքում, եթե կնքված շրջանակային համաձայնագրի բովանդակությունն արդեն իսկ պարունակում է բնութագիրը, ապա հայտերի ներկայացման ժամկետը առնվազն 3 օրացուցային օր է, հակառակ դեպքում՝ առնվազն 15, իսկ արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով գնման անհետաձգելի պահանջի բավարարման դեպքում՝ առնվազն 5 օրացուցային օր է:
1.2. Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման դեպքերն ու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի տեսակներն են՝
1) հրապարակային օֆերտա՝ հրապարակային օֆերտայի կամ հրապարակային օֆերտայի հրավերի հիման վրա իրականացվող գնում.
2) թվային խանութ՝ գնում, որն իրականացվում է լիազոր էլեկտրոնային հարթակում, որտեղ նախապես գրանցված մասնակիցները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների վերջնական ձեւաչափերը, որոնք ենթակա չեն փոփոխման բանակցությունների արդյունքում: Գնային առաջարկը ներկայացվում է կայուն գնով, բացառությամբ մատակարարման վայրի հետ կապված ծախսերի: Մատակարարման ժամկետը ներկայացվում է օրացույցային օրերով՝ կախված մատակարարման վայրից.
3) առաջարկ ներկայացնելու հրավեր՝ հրավերը ներկայացնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտային ցուցակներում ներառված միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ներկայացվող հրավերի միջոցով իրականացվող գնում: Յուրաքանչյուր ցուցակում պետք է ներառված լինի առնվազն 3 համադրելի կազմակերպություն, եւ առաջարկը ներկայացվում է ցանկում ներառված բոլոր կազմակերպություններին նույն ժամկետներում, ձեւաչափով եւ պայմաններով.
4) գաղտնի գնում՝ պետական գաղտնիք պարունակող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին ներկայացվող հրավերի միջոցով իրականացվող գնում:».
3) 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցակցային ընթացակարգն է (մեկ անձից գնում կատարելու հիմքի առկայությունը չի բացառում մրցակցային ընթացակարգի կիրառումը):».
5) 6-րդ մասում «պայմանագիր» բառից հետո լրացնել «կամ շրջանակային համաձայնագիր» բառերը.
6) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից կամ հրապարակային օֆերտայի միջոցով իրականացված գնումները համարվում են մրցակցային ընթացակարգ:»:
Հոդված 17. Օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ ու 22-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Մեկ անձից գնումների կատարման պայմանները
«1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե՝
1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, պայմանավորված հետեւյալ հանգամանքներից որեւէ մեկի առկայությամբ՝
ա. գնումը պայմանավորած է հեղինակային եւ հարակից իրավունքներով,
բ. սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացման շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից, պայմանով, որ գնման առարկայի գինը պետք է գերազանցի պատվիրատուի կարիքների համար նախատեսված գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը: Սույն ենթակետի հիման վրա գնման գործընթացը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ.
գ. գնման առարկայի բացառիկությամբ պայմանավորված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից: Սույն ենթակետի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ. գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների կամ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվում է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից.
ե. պատվիրատուն ձեռք է բերում ապրանքի կամ ծառայության նախատիպ կամ նմուշ: Այս դեպքում պայմանագիրը ներառում է փորձարկումների եւ (կամ) ապրանքի կամ ծառայության սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար ձեռքբերում, սակայն չի կարող ներառել այնպիսի պայմաններ կամ արտադրության կամ մատակարարման քանակություններ, որոնք միտված են առեւտրային կենսունակության հաստատմանը կամ հետազոտության եւ մշակման(R&D) ծախսերի փոխհատուցմանը.
զ. ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարների որոշումների հիման վրա՝ այդ որոշումներով սահմանված կոնկրետ անձանցից.
է. պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմական կարիքների ապահովման համար անհրաժեշտ անշարժ գույք, կառավարական եւ օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ.
ը. արտաքին հետախուզական, հակահետախուզական գործունեության ապահովման նպատակով պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ.
2) արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ, արտակարգ կամ չկանխատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.
3) պատվիրատուն, որեւէ անձից կատարելով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների գնման պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից՝ առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու: Միեւնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող եւ սահմանափակող պայմաններ.
4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.
5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
6) գնումը պայմանավորված է արդեն իսկ գործող համակարգերի շարունակականության ապահովմամբ՝ լրացուցիչ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման արդյունքում կառաջանան համատեղելիության խնդիրներ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել պատվիրատուի կողմից սույն կետով սահմանված պայմանի ընտրության նկատմամբ լրացուցիչ խստացնող եւ սահմանափակող պայմաններ.
2. Մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը եւ գնման ձեւի ընտրությունը որոշում է պատվիրատուի ղեկավարը: Եթե գնման գինը գերազանցում գնումների բազային միավորի հարյուրապատիկը, ապա նման դեպքում պատվիրատուն կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ գնումը մեկ անձից գնման ձեւի կիրառմամբ իրականացնելու վերաբերյալ համաձայնությունը ստանալու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել դիմելու համար լրացուցիչ պայմաններ: Մեկ անձից գնման ընթացակարգի կիրառմամբ կնքվող պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետը չի կարող ավել լինել 365, իսկ նահանջ տարվա դեպքում՝ 366 օրացուցային օրից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» եւ «ը» ենթակետերի եւ 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերի, որոնց դեպքում առավելագույն ժամկետը կարող է սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 19. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) վերնագրում «ընթացակարգերը» բառը փոխարինել «փուլ» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նախաորակավորման փուլ ընդգրկող մրցակցային ընթացակարգ կազմակերպելու դեպքում, բացառությամբ շրջանակային համաձայնագրի կնքման ընթացակարգի՝
1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.
2) հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից:».
2) 2-րդ մասում «տեղեկագրում» բառը փոխարինել «գնումների միասնական հարթակում» բառերով.
3) 2-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, պայմանով, որ դրանք տարածվում են միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամ երկրների ռեզիդենտների վրա:».
4) 8-րդ մասում հանել «երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով կազմակերպված» բառերը:
Հոդված 20. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.
«Հոդված 24.1. Շրջանակային համաձայնագրեր
1. Պատվիրատուների կամ դրանց առանձին խմբերի կարիքների համար գնումները կարող են կատարվել բաց շրջանակային համաձայնագրերով նախաորակավորման միջոցով: Շրջանակային համաձայնագրերի եւ դրանց հիման վրա պայմանագրերի նկատմամբ հավելյալ պահանջները, պատվիրատուների առանձին խմբերի կողմից շրջանակային համաձայնագրերի կնքման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Շրջանակային համաձայնագրերը կարող են կնքվել ինչպես գնման առարկայի կամ առարկաների ձեռքբերման նպատակով, այնպես էլ գնման կարիքի նկարագրերի հիման վրա: Գնման առարկայի հայտնի լինելու դեպքում վերջինիս բնութագրերը ներառվում են հրավերում, բնութագրի փոփոխման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը:
3. Որակավորման պահանջների խստացման դեպքում շրջանակային համաձայնագրում արդեն իսկ ներառված բոլոր մասնակիցները պարտավոր են կրկին անցնել որակավորման ընթացակարգը: Շրջանակային համաձայնագրի գործողության դադարեցման մասին որոշումը ընդունում է պատվիրատուի ղեկավարը:
4. Շրջանակային համաձայնագրի շրջանակներում յուրաքանչյուր գնման դեպքում կարող են կիրառվել բոլոր ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերը, պայմանով որ հրավերը տրամադրվում է բոլոր մասնակիցներին :
5. Շրջանակային համաձայնագրերը կնքվելուն հաջորդող օրը հրապարակվում են գնումների միասնական հարթակում:
6. Շրջանակային համաձայնագրի հրավերը գործում է մինչեւ շրջանակային համաձայնագրի դադարեցումը եւ ցանկացած պահի հնարավորություն է ընձեռում սույն օրենքի համաձայն գնման գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող ցանկացած անձի դիմելու մասնակցության համար:
7. Շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով պատվիրատուն գնումների միասնական հարթակում հրապարակում է եւ շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում հասանելի պահում շրջանակային համաձայնագրի հրավերը:
8. Շրջանակային համաձայնագրի հրավերը պետք է առնվազն պարունակի՝
1) պատվիրատուի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) գնման ընթացակարգի ծածկագիրը.
3) մասնակիցների՝ շրջանակային համաձայնագրի ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.
4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.
5) նշում այն մասին, որ հրավերը նախատեսում է շրջանակային համաձայնագրի կնքում եւ չի երաշխավորում ապագայում գնման պայմանագրերի կնքում.
6) շրջանակային համաձայնագրի ներքո գնման առարկայի կամ գնման կարիքի նկարագրությունը.
7) մասնակցի՝ մասնակցության իրավունքին եւ որակավորմանը ներկայացվող պահանջները եւ դրանց գնահատման կարգը, պահանջներին բավարարող կամ չբավարարող ճանաչելու չափանիշները.
8) շրջանակային համաձայնագրին միանալու հայտի պատրաստման եւ ներկայացման կարգը, այդ թվում՝ ձեւն ու վայրը, լեզուն.
9) հայտի գնահատման եւ որոշման կայացման ժամկետները, որը չի կարող գերազանցել երեք ամիսը.
10) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, եւ գնման գործընթացը կազմակերպվում է բազմակի օգտագործման ցանկերի ընթացակարգով.
11) շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքումը մերժելու կարգը:
9. Հրավերին կցվում է եւ անբաժանելի մաս է համարվում շրջանակային համաձայնագրի նախագիծը:
10. Շրջանակային համաձայնագրերի գնման գործընթացի պարագայում սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է գնահատող հանձնաժողով, որը գործում է շրջանակային համաձայնագրի գործողության ողջ ընթացքում:
11. Շրջանակային համաձայնագրին միանալու հայտը ստանալու պահից շրջանակային համաձայնագրի հրավերում սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովը կայացնում է որոշում՝
1) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմաններին բավարարող ճանաչելու եւ շրջանակային համաձայնագիր կնքելու մասին, կամ
2) մասնակցին շրջանակային համաձայնագրի պայմաններին չբավարարող ճանաչելու եւ շրջանակային համաձայնագիր կնքելը մերժելու մասին:
12. Շրջանակային համաձայնագրի պայմաններին բավարարող կամ չբավարարող ճանաչելու եւ շրջանակային համաձայնագիր կնքելու կամ կնքելը մերժելու մասին որոշումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է գնումների միասնական հարթակում եւ ծանուցվում է մասնակցին: Որոշումը հրապարակվելու պահից շրջանակային համաձայնագիրը համարվում է կնքված, մասնակիցը համարվում է միացման պայմանագրին ամբողջությամբ միացած, եւ շրջանակային համաձայնագրի ներքո նոր նախաձեռնվող գնումները հասանելի են դառնում մասնակցի համար:
13. Շրջանակային համաձայնագրի ներքո մասնակիցների միջեւ մրցակցային ընթացակարգի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով մասնակիցների հավասար հնարավորություններ եւ սույն օրենքի սկզբունքներին համապատասխանություն: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված ղեկավար պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված դեպքերում ֆիզիկական անձից փորձագիտական կամ մասնագիտական ծառայությունների ձեռքբերման ժամանակ, հայտերի գնահատման արդյունքում գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ կարող են կնքվել պայմանագիր եւ այն ֆիզիկական անձանց մասին, որոնց հետ չեն կարող կնքվել պայմանագրեր: Հանձնաժողովի որոշման հիման վրա պատվիրատուի ղեկավարը ընտրում է այն ֆիզիկական անձին, որի հետ կնքվում է պայմանագիր: Գնման ընթացակարգը հայտարարվում է չկայացած, եթե պատվիրատուի ղեկավարը չի ընտրում որեւէ ֆիզիկական անձի:
14. Եթե շրջանակային համաձայնագրի գործողության ընթացքում ընտրված մասնակիցներից որեւէ մեկի մոտ ի հայտ են գալիս սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված հիմքերը, ապա տվյալ մասնակցի հետ չի կարող կնքվել շրջանակային համաձայնագրից բխող գնման պայմանագիր:»:
Հոդված 21. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման եւ գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը
1. Մրցակցային գնման ձեւերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝
1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների՝ մրցակցային գնման ձեւի կիրառումից խուսափելու նպատակով.
2) փոփոխել գնման առարկան:
2. Պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների բնութագրերի փոփոխման դեպքերը եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել թույլատրվում է, երբ նման խմբավորումը բխում է կարիքի բավարարման անհրաժեշտությունից: Արգելվում է առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորել՝ թիրախավորելով միայն մրցակցության սահմանափակումը: Նախաորակավորման հայտարարությամբ կամ հրավերով ներկայացվում է գնման առարկաները մեկ չափաբաժնում խմբավորելու հիմնավորումը:»:
Հոդված 22. Օրենքի ԲԱԺԻՆ 4-ի վերնագրում «ՄՐՑՈՒՅԹԻ» բառը փոխարինել «ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ» բառերով:
Հոդված 23. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով գնումների միասնական հարթակում հրապարակվում են գնումների հայտարարություն եւ հրավեր:».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ընթացակարգի տեսակն ու կանոնները.».
3) 2-րդ մասի 12-րդ կետում «շեմերը» բառից հետո լրացնել «, պայմանով, որ մասնակիցը հանդիսանում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի անդամ երկրի ռեզիդենտ» բառերով.
4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում «գնման գինը» բառերից հետո լրացնել «, առկայության դեպքում» բառերը:
Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Այն ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի դեպքում, որոնց ժամանակ մասնակիցները հայտնի չեն, նախաորակավորման հայտարարության մեջ կամ հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին գնումների միասնական հարթակում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի դեպքում՝ հրավերում կատարված փոփոխությունները հրավեր ստացած մասնակիցներին տրամադրվելու օրվանից: Այն ակտիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգերի կիրառման դեպքում, որոնց դեպքում պատվիրատուին հայտնի են մասնակիցները, վերջիններիս համաձայնությամբ կարող են սահմանվել ավելի կարճ կամ ավելի երկար ժամկետներ:»:
Հոդված 26. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաեւ համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը, բացառությամբ, եթե հրավերով սահմանված է ֆիքսված գին.»:
Հոդված 27. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «բանկային» բառը փոխարինել «լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող» բառերով:
Հոդված 28. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «Փակ մրցույթի» բառերը փոխարինել «Պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգի» բառերով:
Հոդված 29. Օրենքի 34-րդ հոդված 2-րդ մասը լրացնել «հրավերով սահմանված՝ հետեւյալ մեթոդներից մեկով՝» բառերով:
Հոդված 30. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «Ընտրված մասնակիցը որոշվում է» բառերից հետո լրացնել «հրավերով սահմանված հետեւյալ մեթոդներից մեկով՝» բառերը.
2) 2-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ոչ գնային չափանիշները պետք է բխեն գնման առարկայից եւ գնման կարիքից եւ դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ, կամ».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) հրավերով գնման առարկայի գինը ֆիքսված լինելու դեպքում՝ ոչ գնային չափանիշներին տրված ամենաբարձր գնահատական ստացած մասնակցին ընտրելով: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում եւ կարգով գնահատվում են ոչ գնային չափանիշները: Ոչ գնային չափանիշները պետք է բխեն գնման առարկայից եւ գնման կարիքից եւ դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ:».
4) 6-րդ մասից հանել «սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն» բառերը:
Հոդված 31. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «բանկային» բառը փոխարինել «լիազորված մարմնի կողմից սահմանված պահանջներին համապատասխանող» բառերով:
Հոդված 32. Օրենքի 4-րդ բաժինը եւ 5-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 33. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) եւ որոշումները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ գնահատող հանձնաժողովի անդամի (անդամների) կազմում ներառումը՝ մասնագիտական փորձառության անհամապատասխանության հիմքով:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ հայտերի ներկայացման վերջնաժամկետը բողոքարկելու գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները, գնահատող հանձնաժողովի անդամի (անդամների) կազմում ներառումը՝ մասնագիտական փորձառության անհամապատասխանության հիմքով:»:
Հոդված 34. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը, բացառությամբ պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգով թվային խանութից գնումների կատարման դեպքի: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին եւ սկզբունքներին, իսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաեւ սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգերը ներկայացվում են լիազոր մարմնի կարծիքին.»:
Հոդված 35.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ տարածվում է դրանից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
2. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Գնումների մասին» օրենքը, թեեւ վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, սակայն պահպանել է իր սկզբնական կառուցվածքը եւ կիրառման տրամաբանությունը: Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին եւ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին: Դրա հետեւանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ եւ հաշվետվողականությամբ, ինչպես նաեւ թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով: Ուստի նպատակահարմար է օրենսդրական փոփոխություններով խթանել գնումների համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումը եւ արդյունավետության բարձրացումը՝ ձեւավորելով ավելի թափանցիկ, մրցակցային եւ տեխնոլոգիապես զարգացած միջավայր:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գնումների գործընթացների ոչ բավարար արդյունավետություն, վարչարարական ծանրաբեռնվածություն, սահմանափակ ճկունություն, թափանցիկության, հաշվետվողականության եւ թվայնացման սահմանափակ մակարդակ:
«Գնումների մասին» օրենքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝
1. Տրվել է դրամաշնորհի հստակ սահմանում: Արգելվում է գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որակել եւ իրականացնել որպես պետական դրամաշնորհ
2. Տրվել է շրջանակային համաձայնագրի սահմանում
3. Տրվել է հանրային հսկողության սահմանում
4. Տրվե է Արհեստական Բանականության սահմանում
5. Սահմանել է մրցակցային ընթացակարգը եւ սահմանվել են մրցակցային ընթացակարգի երկու մեծ տեսակ՝
a. Ակտիվ
b. Պասիվ
6. Մրցակցային ընթացակարգերի տեսակները հանվել են օրենքից
7. Ներմուծվել է ըստ երկրների սահմանափակման հնարավորություն՝ որոշում է պատվիրատուն եւ կարող է լինել հայելային
8. Սահմանվել է հնարավորություն սահմանելու էլ համակարգի օգտագործման վճար
9. Սահմանվել է նախաորակավորման, որակավորման եւ որակի չափանիշների գնահատումը փորձագիտական (սուբյեկտիվ) հիմքով իրականացնելու հնարավորություն: ընդ որում՝
- Ի սկզբանե բացահայտվում է գնահատող հանձնաժողովի կազմը
- Կազմը կարող է բողոքարկվել, բացառությամբ ՊՍ-ի
10. Ընտրությունը հիմնավորող պատճառների տեղը այսուհետ լինելու է արդյունքների հրապարակում:
11. Գնման առարկայի ֆունկցիոնալ բնութագրմանը տրվել է ավելի ճկուն ձեւակերպում
12. Ապրանքային նշաններին հղումների կիրառման դեպքերը հստակեցվել են: Առնվազն երկու հղում է պետք օգտագործել բացառությամբ այն դեպքերի երբ պատվիրատուի հիմնավորմամբ դա հնարավոր չէ:
13. Հրավերով նախատեսված լինելու դեպքում հրավերի, հայտի եւ պայմանագրի նախընտրելի,ու լեզուն կարող է սահմանվել անգլերենը:
14. Բնական մենաշնորհ հանդիսացող գնումները դուրս են բերվել օրենքի կարգավորման դաշտից եւ կհաշվառվեն որպես գնում չհանդիսացող ծախսեր.
15. Սահմանվել են նոր մեկ անձից գնում իրականացնելու պայմաններ՝
բ. սահմանված կարգով հաստատված ոլորտային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ միջոցառման լիարժեք իրականացման շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից, պայմանով, որ գնման առարկայի գինը պետք է գերազանցի պատվիրատուի կարիքների համար նախատեսված գնումների ընդհանուր արժեքի 10 տոկոսը: Սույն ենթակետի հիման վրա գնման գործընթացը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության նախնական համաձայնությամբ.
գ. գնման առարկայի բացառիկությամբ պայմանավորված ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ձեռք բերել որեւէ այլ անձից: Սույն ենթակետի կիրառման պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
դ. գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների կամ սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերումն իրականացվում է գնման առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչը հանդիսացող անձից.
ե. պատվիրատուն ձեռք է բերում ապրանքի կամ ծառայության նախատիպ կամ նմուշ: Այս դեպքում պայմանագիրը ներառում է փորձարկումների եւ (կամ) ապրանքի կամ ծառայության սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար ձեռքբերում, սակայն չի կարող ներառել այնպիսի պայմաններ կամ արտադրության կամ մատակարարման քանակություններ, որոնք միտված են առեւտրային կենսունակության հաստատմանը կամ հետազոտության եւ մշակման(R&D) ծախսերի փոխհատուցմանը.
զ. ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարների որոշումների հիման վրա՝ այդ որոշումներով սահմանված կոնկրետ անձանցից.
է. պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմական կարիքների ապահովման համար անհրաժեշտ անշարժ գույք, կառավարական եւ օպերատիվ կապի ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ.
ը. արտաքին հետախուզական, հակահետախուզական գործունեության ապահովման նպատակով պատվիրատուն ձեռք է բերում պետական գաղտնիք պարունակող՝ հատուկ տեխնիկական միջոցներ, ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ.
17. Կնքված պայմանագրում փոփոխությունների եւ լրացումների կատարման, ինչպես նաեւ պայմանագրի կողմի նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառման որոշումն ընդունում է պատվիրատուի ղեկավարը.
18. Սահմանվում է, որ եթե պայմանագրով նախատեսված ժամկետի երկարաձգումը ակնհայտ պայմանավորված չէ պայմանագրի կողմ հանդիսացող մասնակցի գործողությունների հետեւանքով, ապա վերջինիս նկատմամբ պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում.
19. Սահմանվում է, որ որակավորում պարունակող ընթացակարգերի դեպքում ժամկետի երկարացումները համաձայնեցվում են մասնակիցների հետ եւ կարող են լինել ինչպես ավելի երկար այնպես եւ ավելի կարճ քան սկզբնական ժամկետը: Այժմ երկարաձգվում է միայն ամբողջ ժամկետի չափով:
20. Սահմանվել են շրջանակային համաձայնագրի կիրառման ընթացակարգերը՝
a. Կոնկրետ առարկաների համար
b. Ընդհանուր անվանախմբերի համար
21. Գնումների խմբավորման դեպքում այժմ արգելվում է միայն մրցակցություն սահմանափակելու նպատակով խմբավորումը: Մինչ այդ արգելվում էր եթե խորը հիմնավորում չկար:
22. Գնահատող հանձնաժողովը այժմ կարող է բաղկացած լինել միայն մեկ անդամից
23. Բանկային երաշխիք սահմանման տեղը կիրառվում է երաշխիք հասկացությունը՝ կառավարությունը սահմանում է կանոնները, իսկ ՖՆ-ն՝ երաշխիքին ներկայացվող պահանջները
24. Բացի գնից եւ գին/որակից առավել հստակ սահմանվում է ֆիքսված գնով ընթացակարգ իրականացնելու հնարավորությունը
25. Պասիվ ընթացակարգերի տեսակներն են լինելու՝
a. Հրապարակային օֆերտա
b. Թվային խանութ
c. Բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների ոլորտային ցանկեր՝ սահմանված կառավարության կողմից:
26. Սահմանվում է գաղտնի գնումների ընթացակարգ, որի կիրարկման պայմանները սահմանելու է Կառավարությունը:
Բյուջետային համակարգի մասին օրենքում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝
1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է նաեւ ըստ բյուջետային ծախսերի գերչատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.
2. Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է նաեւ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն բարելավել եւ արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մրցակցային միջավայր: Այն ստեղծում է հիմք նորարար մոտեցումների եւ տեխնոլոգիական լուծումների կիրառման համար:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Կարգավորումն ուղղված է գնումների արդյունավետության, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը, մրցակցային միջավայրի խթանմանը եւ նոր մեխանիզմների փորձարկման հնարավորության ապահովմանը:
7. Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
Նախագծերի հաստատման պարագայում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերում:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. կետով նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն եւ իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման եւ պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում եւ կառավարում, արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում