Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 105-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «դրական տարբերություն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նշված դեպքերի» բառերը.
2) 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժինները:
Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների բաշխման (վճարման) օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետ.
«22) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.6-րդ հոդվածի համաձայն՝ բանկի կողմից վճարվող պետական տուրքի գծով ծախսերը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 125-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «սույն հոդվածի» բառերից հետո լրացնել «1.1-ին,» բառը.
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ստացվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:».
3) 4-րդ մասի՝
ա. 2-րդ կետում «3.1-ին» բառից հետո լրացնել «, 3.2-րդ» բառը,
բ. 3.1-ին կետում «տոկոս» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 3.2-րդ կետով սահմանված դեպքի» բառերը,
գ. 3.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ կետ.
«3.2) բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով՝ 15 տոկոս.»:
Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «Սույն հոդվածի կիրառության իմաստով՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝» բառերով.
2) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող շահաբաժիններից շահութահարկը հաշվարկում եւ պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույքաչափը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հարկային գործակալները մինչեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների, ինչպես նաեւ բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ռեզիդենտ կազմակերպություններին վճարման ենթակա շահաբաժինների, այդ շահաբաժիններից հաշվարկված, պահված եւ պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին» բառերը փոխարինել «ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝
1) 8-րդ մասում «Շահաբաժինների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների,» բառերը.
2) 8-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մաս.
«8.1 Բանկերի թողարկած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:
Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաեւ այն դեպքում, երբ շահաբաժինը ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունում «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկի կանոնադրական կամ բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտների,» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 254-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասի 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետ.
«8) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:».
2) 6-րդ եւ 7-րդ մասերում «3-րդ եւ 3.1-ին» բառերը փոխարինել «3-րդ, 3.1-ին եւ 8-րդ» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «5-րդ կամ 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 7-րդ կամ 8-րդ» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
«12) բանկի մասնակից (բաժնետեր) հանդիսացող կազմակերպությունները:»:
Հոդված 13. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «9-րդ կամ 11-րդ» բառերը փոխարինել «9-րդ, 11-րդ կամ 12-րդ» բառերով:
Հոդված 14.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:
3. Սույն օրենքը տարածվում է նաեւ մինչեւ 2027 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով բաշխվող կամ վճարվող շահաբաժինների վրա:
4. Սույն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը եւ հարկման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացուցիչ տնտեսական խթանների ձեւավորումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Ինչպես հայտնի է, բանկերի կողմից կատարվող ֆինանսական գործարքների ու գործառնությունների գերակշիռ մեծամասնությունն ազատված է ԱԱՀ-ից:
Մյուս կողմից, 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած՝ նվազեցվել է շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, ինչպես նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից հանվել են եկամտային հարկի 28 եւ 36 տոկոս դրույքաչափերը եւ սահմանվել է մեկ միասնական՝ 23 տոկոս դրույքաչափ, որից հետո այն մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցվել է 3 տոկոսային կետով եւ սահմանվել է 20 տոկոս: Բացի այդ, որոշ դեպքերում նվազեցվել է նաեւ շահաբաժինների նկատմամբ կիրառվող հարկային բեռը: Հարկման դրույքաչափերի նշված նվազեցումների հիմնական նպատակը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման միջոցով տնտեսության արտահանելի ճյուղերի ծախսերի նվազեցումը եւ արտաքին շուկաներում մրցունակության բարձրացումն է:
Արդյունքում, բանկային ոլորտը, որը ըստ էության ազատված է ԱԱՀ-ից եւ նաեւ չի հանդիսանում ամբողջությամբ արտահանելի ոլորտ, օգտվել է ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականությունից:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Միջազգային պրակտիկայում ընդունված է, երբ ԱԱՀ-ից ազատված բանկային ոլորտի համար ԱԱՀ-ի փոխարեն սահմանվում են այլ հարկեր կամ բարձրացվում են ստանդարտ հարկերի դրույքաչափերը: Մասնավորապես, որոշ երկրներ կիրառում են լրացուցիչ հարկ՝ ֆինանսական գործունեության հարկ կամ ֆինանսական գործառնությունների հարկ, որոշ երկրներ կիրառում են շահութահարկի ստանդարտ դրույքաչափերից ավելի բարձր շահութահարկի դրույքաչափեր, երրորդ խումբ երկրներում կիրառում են այսպես կոչված «գերշահույթի հարկ», ընդ որում՝ հաճախ հետադարձ կիրառությամբ այնպես, որ հնարավոր լինի նախորդ տարիներում արձանագրված բարձր շահույթներից հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջե եւ այլն: Բանկային ոլորտի հարկման համար միջազգային պրակտիկայում կիրառվող լուծումներն ուսումնասիրվել են՝ իրենց դրական եւ բացասական կողմերով: Ընդ որում, նպատակ է դրվել Հայաստանի Հանրապետությունում բանկային ոլորտի համար կիրառել հարկման այնպիսի մոդել, որը ճնշում չի գործադրի բանկային ոլորտի կողմից մատուցվող ծառայությունների գների եւ տոկոսադրույքների վրա (որպեսզի սպառողների համար լրացուցիչ բեռ չլինի):
Այս առումով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման մոտեցումները եւ բանկերի կողմից վճարվող շահաբաժինների համար սահմանել եկամտային հարկի կամ ոչ ռեզիդենտի շահութահարկի 15 տոկոս դրույքաչափ, եթե շահաբաժինները ստացվել են բանկերի կողմից թողարկված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից:
Միաժամանակ, առաջարկվում է բանկերի մասով վերացնել շահաբաժնից պահված եկամտային հարկի չափով վերաներդրում կատարելու պարագայում շահաբաժնից պահված հարկը վերադարձնելու հնարավորությունը:
Նշյալ նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները եւս ենթակա են հարկման՝ 15 տոկոս դրույքաչափով, որի հաշվարկման եւ բյուջե վճարման պարտավորությունը կրելու է շահաբաժինը վճարող բանկը՝ որպես հարկային գործակալ: Ընդ որում, բանկերի բաժնետեր համարվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից բանկերից ստացվող շահաբաժինների մասով բանկի կողմից հաշվարկվող շահութահարկի գումարը ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար չի սահմանվում որպես շահութահարկի գումարից նվազեցվող գումար: Այս մոտեցումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ վարվող քաղաքականության նպատակադրումն այն է, որ շահաբաժինների մասով բանկի կողմից հաշվարկվող շահութահարկի գումարը համարվի վերջնական հարկային պարտավորություն: Բացի այդ, բանկերի բաժնետեր համարվող ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար պահպանվում է ստացված շահաբաժինը հարկման նպատակով համախառն եկամտում ներառելու եւ միաժամանակ համախառն եկամտից նվազեցնելու՝ գործող օրենսդրական կարգավորումը, ինչը նշանակում է, որ որպես բաժնետեր՝ բանկերից ստացված շահաբաժինը ռեզիդենտ կազմակերպության մակարդակում հաշվարկվող շահութահարկի գումարի վրա ունենալու է չեզոք ազդեցություն: Հետեւաբար, տրամաբանական չէ այդ շահաբաժնի մասով շահաբաժին վճարող բանկի կողմից հաշվարկված շահութահարկի գումարը համարել բաժնետիրոջ մակարդակում հաշվարկվող շահութահարկի գումարից նվազեցվող գումար:
Միեւնույն ժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով 2026 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընդգրկող ժամանակահատվածի համար առաջարկվում է սահմանել պետական տուրք բանկերի կողմից թողարկված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից վճարվող շահաբաժինների համար՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով:
Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությունները մի կողմից կապահովեն բանկային ոլորտի արդյունավետ հարկում եւ պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտներ, մյուս կողմից կխթանեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործող առեւտրային բանկերը ցուցակվեն Կառավարության սահմանած ֆոնդային բորսաներում՝ դրանով իսկ բանկային ոլորտում ներդրումների կատարումը դարձնելով ավելի մասնակցային, իսկ բանկային համակարգն ինքնին՝ ավելի հաշվետվողական:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բանկերի կողմից վճարվող շահաբաժինների հարկման դրույքաչափերը եւ սահմանել խթաններ բանկերի կողմից բաժնետոմսերը ֆոնդային բորսաներում ցուցակելու համար:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝ հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտները տարեկան կավելանան մոտ 10.8-րդ մլրդ դրամով, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում