Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«12.1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը՝
ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ
բ. որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 10-11-րդ մասերում «9-12.1-ին կետերում նշված մասնագիտական» բառերից հետո լրացնել «եւ ծառայության» բառը, իսկ 10-րդ մասի փակագծերում նշված «մասնագիտական» բառից հետո լրացնել «եւ ծառայության»:
Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ