Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ- 140-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1-ին կետով.
«3.1) Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների կամ դրանց ազդող նյութերի, համագործիչ կամ օժանդակ նյութերի եւ ագրոքիմիկատների կամ դրանց բաղադրիչ նյութերի արգելման ու շրջանառությունից հանելու կարգի սահմանումը.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը արգելված են Հայաստանի Հանրապետությունում.»:
Հոդված 3. Օրենքի 6.1.-ին հոդվածի՝
1) 6-րդ մասի 1-ին կետում «շեղումները,» բառից եւ կետադրական նշանից հետո լրացնել «բաղադրիչ նյութերը,» բառերով եւ կետադրական նշանով.
2)6-րդ մասի 3-րդ կետում «քանակը,» բառից հետո լրացնել «(տվյալների առկայության դեպքում)» բառերով եւ կետադրական նշաններով.
3) 9-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) ագրոքիմիկատի սննդատարրերից որեւէ մեկը արգելված Է Հայաստանի Հանրապետությունում».
Հոդված 4. Օրենքի 6.2.-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3) պեստիցիդը կամ դրա ազդող նյութը, համագործիչ կամ օժանդակ նյութերից որեւէ մեկը, ինչպես նաեւ ագրոքիմիկատը կամ դրա բաղադրիչ նյութերից որեւէ մեկը արգելված են Հայաստանի Հանրապետությունում.»
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված՝ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Սույն օրենքի նախագծի նպատակն է լրացնել ՀՀ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում առկա իրավական բացը՝ ամրագրելով կառավարության լիազորությունը՝ արգելելու առանձին պեստիցիդների կամ ագրոքիմիկատների շրջանառությունը եւ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
Գործող իրավակարգավորումները չեն նախատեսում նման ուղիղ լիազորություն, ինչի արդյունքում պետությունը զրկված է օպերատիվ արձագանքման հնարավորությունից այն դեպքերում, երբ առկա են գիտականորեն հիմնավորված տվյալներ պեստիցիդների վտանգավորության վերաբերյալ:
Առաջարկվող փոփոխությունը կրում է թիրախային եւ տեխնիկական բնույթ եւ չի ենթադրում գործող համակարգի ամբողջական վերափոխում, այլ լրացնում է «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ՀՀ Կառավարության լիազորությունները: Նախագծով առաջարկվում է ավելացնել եւս մեկ, արգելելման լիազորություն:
Գործող իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների շրջանառության արգելումը պայմանավորված է միջազգային պարտավորություններով, մասնավորապես՝ Ռոտերդամի կոնվենցիայի շրջանակներում սահմանված կարգավորումներով:
Սակայն նշված մոտեցումը ունի մի շարք էական ռիսկեր: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրաապետությունը ունենա արագ արձագանքման ինքնուրույն գործիք, չսպասելով որ ինչ-որ խնդրահարույց պեստիցիդի գիտականորեն հիմնավորված արգելքի անհրաժեշտությունը միջազգային կոնսենսուսով արձանագրվի Ռոտերդամի կոնվենցիայում:
Հարկ եմ համարում ընդգծել, որ Ռոտերդամի կոնվենցիային միացած գրեթե բոլոր երկրները ունեն այդ գործիքակազմը:
Մի շարք պեստիցիդներ, որոնք արդեն արգելված կամ խիստ սահմանափակված են զարգացած երկրներում, շարունակում են կիրառվել Հայաստանում:Այսպես՝ քլորպիրիֆոսը Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառվող ինսեկտիցիդ է, որը արգելված է բազմաթիվ երկրներում: Գիտականորեն ապացուցված է, որ տվյալ նյութը հանգեցնում է նյարդաբանական զարգացման խանգարումների, հատկապես երեխաների մոտ: Արգելված է Եվրոպայի բոլոր երկրներում, Արգենտինայում, Կանադայում, Վիետնամում եւ շատ այլ երկրներում: Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում Չինաստանից: Չինաստանն անգամ իր երկրի տարածքում սահմանափակել է տվյալ պեստիցիդի կիրառումը, թույլատրելով օգտագործել միայն բամբակի մշակության մեջ: Որեւէ այլ պարագայում, երբ մշակաբույսը կապ ունի սննդի հետ, քլորպիրիֆոսի օգտագործումը Չինաստանում արգելված է: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում քլորպիրիֆոսը ամենաշատը օգտագործվող ինսեկտիցիդների եռյակում է:
Հայաստանի Հանրապետությունում լայնորեն կիրառվում են նաեւ տասնյակից ավել այլ պեստիցիդներ, որոնք արգելված են Եվրոպական Միության տարածքում:
Առողջապահական եւ էկոլոգիական ռիսկեր
Պեստիցիդների կիրառման հետ կապված ռիսկերը ներառում են.
Գործող համակարգը կենտրոնացած է գրանցման գործընթացի վրա եւ չունի բավարար ճկունություն՝ արդեն գրանցված նյութերի նկատմամբ օպերատիվ սահմանափակումներ կիրառելու համար:
Միջազգային փորձ
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զարգացած երկրներում կիրառվում են բազմաշերտ կարգավորման մեխանիզմներ, որոնք ներառում են նաեւ արագ արգելման կամ սահմանափակման գործիքներ:
Եվրոպական Միությունում պեստիցիդների շրջանառության կարգավորումը իրականացվում է կենտրոնացված եւ գիտական հիմքերի վրա:
ԵՄ անդամ պետությունները եւ եվրոպական կառույցները ունեն հնարավորություն՝
Գործող օրենքում բացակայում է կառավարության ուղղակի լիազորությունը՝ առանձին պեստիցիդների արգելման կամ սահմանափակման վերաբերյալ որոշումներ ընդունելու համար, որը լրացվում է առաջարկվող նախագծով:
Նոր լիազորությունը թույլ կտա.
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կառավարությունն իր նոր լիազորության շրջանակներում, օպերատիվ կերպով կմշակի պեստիցիդների արգելման կարգը, ստանալով իրավական հնարավորություն՝ արագ եւ արդյունավետ արձագանքելու պեստիցիդների հետ կապված ռիսկերին: Նախագծով նաեւ առաջարկվում է լրացնել ագրոքիմիկատների պետական գրանցման համար սահմանված պայմաններից մեկը, որը խնդրահարույց է եւ դժվարություններ է ստեղծում տնտեսվարողների համար:
«Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորմամբ ագրոքիմիկատների պետական գրանցման համար պահանջվում է ներկայացնել աշխատանքային գոտում օդում ագրոքիմիկատի թույլատրելի սահմանային կոնցենտրացիայի վերաբերյալ տվյալներ, սակայն նման ցուցանիշները ագրոքիմիկատների գերակշիռ մեծամասնության համար կամ չեն սահմանվում, կամ չեն կիրառվում՝ հաշվի առնելով դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: Նման ցուցանիշները բնորոշ են հիմնականում թունավոր եւ արագ գոլորշիացող քիմիական նյութերին, այդ թվում պեստիցիդների զգալի մասին, մինչդեռ ագրոքիմիկատները չեն առաջացնում օդային ազդեցության էական ռիսկերՄիջազգային պրակտիկայում, այդ թվում՝ եվրոպական երկրներում, ագրոքիմիկատների մասով նման տվյալների ներկայացումը պարտադիր պահանջ չէ:Միաժամանակ, որոշ դեպքերում արտադրողների մոտ կարող են առկա լինել համապատասխան հետազոտություններ կամ մեթոդաբանություններ, որոնք կարող են օգտակար լինել անվտանգության գնահատման տեսանկյունից:
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է պահպանել տվյալ պահանջը՝ այն դարձնելով կիրառելի միայն այն դեպքերում, երբ արտադրողի մոտ առկա են համապատասխան հետազոտություններ կամ մեթոդաբանություն, իսկ դրանց բացակայության դեպքում նախատեսել հնարավորությունը՝ համապատասխան տվյալների բացակայությունը նշելու պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերում:
Նշված մոտեցումը թույլ կտա պահպանել անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը՝ միաժամանակ վերացնելով անհարկի վարչարարական բեռը եւ համապատասխանեցնելով կարգավորումը միջազգային լավագույն պրակտիկային:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ