Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի իրականացման համար պետական տուրքի վճարումից ազատվում է նախաձեռնողը՝ Բ կատեգորիայի մեջ ներառվող անտառապատման գործունեության փաստաթղթերի փորձաքննության համար:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: