Armenian ARMSCII Armenian
Կ-13461-27.04.2026-ԱՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը «վարչապետի աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «դիվանագիտական ներկայացուցիչների,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնները,» բառերը հանել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա առաջին օրը: