Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-13456-27.04.2026-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)14-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար  բազային տուրքի

28.65-ապատիկի չափով».

 2) 1.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«1.1. Հայաստանի Հանրապետության փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար   բազային տուրքի
28.65-ապատիկի չափով».

3) 1.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ տալու համար   բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.
 
«1.3. Հայաստանի Հանրապետության փախստականի նույնականացման քարտ տալու համար   բազային տուրքի
5.95-ապատիկի չափով».

5) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին նույնականացման քարտ տալու համար  բազային տուրքի 5.95-ապատիկի չափով.

6) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
 
«2.1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստացած անձին կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար   բազային տուրքի 28.65-ապատիկի չափով

7) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար՝
 
ա) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար   բազային տուրքի 150-ապատիկի չափով
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ տալու դիմումը քննարկելու համար   բազային տուրքի 250-ապատիկի չափով
գ) Օտարերկրացուն ժամանակավոր կամ մշտական կացության քարտ տալու համար   բազային տուրքի 5.95-ապատիկի չափով
դ) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու դիմումը քննարկելու համար   բազային տուրքի 30-ապատիկի չափով
ե) «Օտարերկրացիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ օրինական բնակության իրավունքը հավաստող վկայականը տալու համար  բազային տուրքի 5.95-ապատիկի չափով

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
 
«8.1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր տալու համար ՝   բազային տուրքի 28.65-ապատիկի չափով»

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է անձանց որոշ խմբերի համար սահմանել աջակցություն պետական տուրքի ամբողջական կամ մասնակի վճարման ձեւով :»:

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Անձը հաստատող փաստաթղթի մասին», «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն