Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-13454-27.04.2026-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, ներառյալ՝ փաստաթղթեր տալու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը: